Գիտաժողովի հրավեր

Հարգելի´ Գործընկերներ,

2022թ․ նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը կազմակերպում է գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
  • Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
  • Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
  • Տեսական հետազոտություններ և տնտեսագիտական մտքի պատմություն։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ․ սեպտեմբերի    2-ը լրացնել մասնակցության հայտը (տե´ս հավելված 1), իսկ մինչև ս․թ․ սեպտեմբերի 9-ը editoreconomics.sci@gmail.com, info@economics.sci.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել զեկուցումներին համապա­տաս­խան հոդվածները (պարտադիր ուղարկել նշված 2 էլեկտրոնային հասցեներին)՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ (տե´ս հավելված 2)։ Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, որի արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի` «Սոցիալ-տնտե­սական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապե­տությու­նում» գիտական հոդվածների ժողովածուի 2022թ-ի 2-րդ համարում, որն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ–ի համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում։ Գիտաժողովին մասնակցությունն ու նյութերի հրապարակումն անվճար է, իսկ կոնկրետ օրը կհստակեցվի ավելի ուշ։

Հարցերի դեպքում կարող եք դիմել գիտահրատարակչական բաժնի պատասխանատու Անահիտ Մարկոսյանին՝ հեռ․ +37410-581-971 ներքին (104), հասցե՝ ք․ Երևան, 0015, Գր․ Լուսավորիչ 15, 2-րդ հարկ, 4-րդ սենյակ։

Հարգանքով՝

Գիտաժողովի կազմկոմիտե

Հավելված 1

ՀՀ ԳԱԱ Մ․ ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Ազգանուն, անուն, հայրանուն  
Երկիր, քաղաք  
Աշխատանքի վայրը (կազմակերպության լրիվ անվանումը)  
Պաշտոնը  
Գիտական աստիճանը, կոչումը  
Բջջային հեռախոսը  
Էլեկտրոնային հասցեն  
Զեկուցման վերնագիրը  
Զեկուցման լեզուն  

 

Հավելված 2

Հոդվածի տեխնիկական պահանջները

 Հոդվածը պետք է ներկայացված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

Աշխատանքների սկզբում պետք է ներկայացվեն հոդվածի անվանումը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի կենտրոն), հեղինակի/հեղինակների անունը, ազգանունը և հայրանունը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի ձախ), գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, բջջային հեռախոս):

Աշխատանքը պետք է ներկայացվի B5 ձևաչափով, 10-15 էջի սահմանում:

Հոդվածի տեքստը պետք է գրված լինի Sylfaen տառատեսակով` թղթի եզրերից թողնելով 2 սմ հեռավորություն, տառաչափը՝ 11pt, 1.0 տողարանքով:

Հղումները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր էջի վերջում՝ տողատակում՝ շարունակական համարակալմամբ: Չի թույլատրվում հղումներ կատարել կեղծ ամսագրերին, լրատվական կայքերին, դասագրքերին և ուսումնա–մեթոդական ձեռնարկներին։ Խրախուսվում են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրատարաված հոդվածներին կատարվող հղումները։

Հղումները պետք է արտացոլվեն նաև հոդվածի վերջում ներկայացվող «Օգտագործված գրականության ցանկ» բաժնում, որտեղ յուրաքանչյուր սկզբնաղբյուր պետք է ներկայացվի բնագրի լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ այբբենական հերթականության։

«Օգտագործված գրականության ցանկ»–ին պետք է հաջորդի REFERENCES բաժինը, որտեղ գրականության ցանկի ռուսերեն և հայերեն լեզուներով աղբյուր­ները պետք է ներկայացվեն գրադարձված տարբերակով, իսկ անգլա­լեզու աղբյուրները` բնագրի լեզվով։ Լատինատառ գրադարձման (տրանսլիտե­րացման) համար այցելեք հետևյալ հղումներով՝ https://translit.cc/ և https://translit.cc/am/։

Հոդվածի վերջում պետք է տեղակայվեն համառոտագիրն (200-300 բառ) ու 8-12 բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (նշել նաև հոդվածի վերնագիրը, հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ):

Հոդվածի և համառոտագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներ

Հոդվածը պետք է բաղկացած լինի հետևյալ պարտադիր բաժիններից.

Ներածություն, որում պետք է ներկայացված լինի հոդվածի արդիականությունը, նպատակը, խնդիրները և թեմայի ուսումնասիրվածության աստիճանը,

Գրականության վերլուծություն, որում պետք է ներկայացվի տվյալ թեմայի վե­րաբերյալ այլ հեղինակների մոտեցումները,

Մեթոդաբանություն, որտեղ պետք է ներկայացվեն այն մեթոդները, որոնցով իրականացվելու է հիմնական վերլուծությունը,

Վերլուծություն, որտեղ պետք է ներկայացվի հիմնական վերլուծությունը,

Գիտական նորույթ,

Եզրակացություն, որտեղ պետք է ներկայացվեն ստացված արդյունքները և դրանց կիրառման հնարավորությունը։

Համառոտագիրը ներկայացվում է 3 լեզուներով և պետք է բաղկացած լինի հետևյալ պարտադիր բաժիններից.

Հոդվածի արդիականությունը,

Նպատակը,

Խնդիրները,

Մեթոդաբանությունը,

Ստացված հիմնական արդյունքները,

Գիտական նորույթը,

Ստացված արդյունքների կիրառման հնարավորությունը։