Երեկ ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտն իր հյուընկալ հարկի տակ ընդունեց Եվրասիա միջազգային համալսարանի ղեկավար կազմին՝ ի դեմս ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի, ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի և Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանի։ Հանդիպման ընթացքում երկու կառույցների ղեկավարները կարևորվել են բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական ոլորտների զուգադրությունը, առավել սերտ համագործակցության մեխանիզմների անհրաժեշտությունը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել բուհական և գիտահետազոտական ոլորտների զարգացման վերաբերյալ։ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանն ու գիտքարտուղար Եվգենյա Հակոբյանը ներկայացրել են Ինստիտուտի գիտական ուղղությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները, Ինստիտուտի կողմից իրականացվող նախագծերն ու «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուն։
Քննարկմանը հաջորդած շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են նաև Ինստիտուտի աշխատանքային պայմաններին, գրադարանային ֆոնդին, «Էկոնոմիքս լաբ»-ի գործունեությանը։ Այցի ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները։