ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ «Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ» գիտական ուղղության ղեկավարի թափուր հաստիքի համար։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան մասնագիտությամբ գիտական աստիճան, գիտական գործունեություն ղեկավարելու և գիտական կադրեր պատրաստելու հմտություններ և փորձառություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
գրավոր դիմում,
երկու լուսանկար՝ 3×4 չափսի,
աշխատանքային գրքույկի պատճենը,
ինքնակենսագրություն,
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
տեղեկանք մշտական բնակության վայրից,
գիտական աշխատությունների ցանկը,
բնութագիր վերջին աշխատավայրից,
զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով` Երևան, Գր. Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 58-19-71 (ներքին համար`104)