Հայտարարություն

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ

կրտսեր գիտաշխատողի,

գիտաշխատողի,

առաջատար գիտաշխատողի,

գլխավոր գիտաշխատողի  թափուր տեղերի համար։

Դիմողը պետք է ունենա գիտական աստիճան, տվյալ ոլորտում գիտական վաստակ, գիտական աշխատանքներ ղեկավարելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • գրավոր դիմում,
  • երկու լուսանկար՝ 3×4 չափսի,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • հրատարակված աշխատանքների ցանկ,
  • գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում),
  • բնութագիր վերջին աշխատավայրից:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով` ք. Երևան, Գր. Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ (գիտական քարտուղարին), հեռ. 54-86-71։