Սույն թվականի հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հյուրընկալել էր Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի (Բուլղարիա) երկու գիտնականների՝ գիտությունների դոկտոր, Մարքեթինգի և կառավարման ֆակուլտետի դասախոս Հայկ Գարաբեդյանին և գիտությունների թեկնածու Կրիստիան Կիրկովին։
Հյուրերից՝ Հայկ Գարաբեդյանը, ծագումով հայ է և առաջին անգամ էր հայրենիքում։
Հանդիպման ընթացքում տնօրեն Մ․ Մանուչարյանը ներկայացրեց ինստիտուտում իրականացվող աշխատանքները։ Հյուրերին հատկապես հետաքրքրեց «Շրջանաձև տնտեսության մոդելի հայեցակարգի ներդրումը որպես ՀՀ պարենային անվտանգության բարձրացման անհրաժեշտություն» թեման, քանի որ Պլովդիվի համալսարանի «Գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների փոխանցման և մտավոր սեփականության պաշտպանության» կենտրոնը ևս իրականացնում է «Շրջանաձև տնտեսության և կենսատնտեսության անցման մոտեցումներ, ֆերմերային տնտեսություններում շրջանաձև տեխնոլոգիաների նորարարական լուծումներ» թեմայով հետազոտական աշխատանք։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գիտական հետազոտություններ կատարելու և հոդվածներ ներկայացնելու հնարավորությունները:
Հանդիպումը ամփոփվեց փորձի փոխանակման, ընդհանուր նպատակի շուրջ համագործակցության և միջգիտական գործընկերության պայմանավորվածությամբ: