ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 70-ամյակին նվիրված գիտաժաողովի հրավեր

2025 թվականին լրանում է ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70 ամյակը։ Հրավիրում ենք մեզ հետ տոնելու և մասնակցելու «ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ» հոբելյանական միջազգային գիտաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 15-17-ին։ Լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24), իսկ թեմատիկ ուղղություններով զեկույցները սեպտեմբերի 16-17-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի շենքում (Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 15)։
Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային եղանակով։ Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները, կանոնակարգը, կոնտակտային տվյալները (տեղեկատվական նամակը) և դիմումի ձևը ներկայացված են ստորև։ Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
Տեղեկատվություն
Մասնակցության հայտ