Ինստիտուտը պարբերաբար հրատարակում է «Սոցիալ-տնտեսական զար­գաց­ման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ժողովածու, որտեղ տեղ են գտնում ինչպես ինստիտուտի աշխատողների, ասպիրանտների ու հայցորդների, այնպես այլ կազմակեր­պությունների աշխատակիցների գիտական մշակումների արդյունքները:

Գիտական թեմաների շրջանակներում կատարված ուսումնասիրությունների և մշակումների արդյունքները եզրակացությունների և առաջարկությունների տեսքով ներկայացվում են ՀՀ կառավարություն:

Ընդլայնվում են նաև ինստիտուտի միջազգային կա­պե­րը: Ինստիտու­տը համագոր­ծակցում է արտասահմանյան տարբեր հաստատությունների հետ, մաս­նավորապես Բելառուսի տնտեսագիտության ինստիտուտի, անդամակցում է Գիտ­նականների եվրա­սիական տնտեսական ակումբ ասոցիացիային։

2017-2019 թթ. ընթացքում գիտական խորհրդի կողմից երաշխավորվել են հրատարակության մոտ 32 մենագրություն, մոտ 573 գիտական հոդվածներ, որոնցից մոտ 334 միջազգային հանդես­նե­րում: