EconomX Lab-ում տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

Այսօր Էկոնոմիքս Լաբ-ում տեղի ունեցած սեմինար–քննարկում, որի ընթացքում բանախոս տ.գ.թ. Հովհաննես Ասատրյանը ներկայացրեց գիտական ամսագրերի ընտրության գիտաչափական առանձնահատկությունները՝ շեշտադրելով «Web of Science» և «Scopus» շտեմարաններում ամսագրերի գնահատման և ընտրության գործընթացները,  կիսվեց միջազգային ինդեքսավորվող ամսագրերում տպագրության իր փորձով։ Սեմինարին հաջորդեց արդյունավետ հարց ու պատասխանը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին գիտական կադրերի ատեստավորման կարգը` գիտական պաշտոնների գնահատման նվազագույն չափանիշները։