ՀՀ ԳԱԱ Մ.ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ 1,5 ՏԱՍՆԱՄՅԱԿԻ (2006-2020ԹԹ.) ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column _builder_version=”4.4.5″ type=”4_4″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]

Դրանք հետևյալներն են.

  • Ինստիտուտը տարեկան հրատա­րակել է 1-2 գիտական հոդված­նե­րի ժողո­վածու` «Սո­ցիալ-տնտեսական զարգացման արդի հիմ­­նա­խնդիր­նե­րը Հա­յաս­տանի Հանրապե­տու­­թյու­նում» խորա­գրով, որոն­ցում տպա­գրվող հոդ­ված­ները մշտա­պես առանձ­­նացել են իրենց որա­կով։ Մաս­նա­վորապես` հոդ­վածներից յու­րաքանչյուրը պա­րու­նակում է ինչպես գիտա­կան նորույթ, այնպես էլ կիրա­ռական առաջար­կու­թյուն­ներ, որոնք կիրառելի են եղել տնտե­սության տարբեր ոլորտ­ներում։
  • Ինստիտուտի հետազոտությունների հի­ման վրա պարբերաբար փո­փո­խու­թյուններ են կա­տար­վել ՀՀ տարբեր օրենքներում, ինչ­պես նաև տնտե­սու­թյան տար­բեր ոլորտ­նե­րի զար­գաց­ման հայե­ցա­կարգերում։

Համաձայն «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան գիտությունների ազ­գային ակա­դեմիայի մասին» ՀՀ օրենքի (ընդունված 04.04.2011 թ.) 4-րդ հոդ­վա­ծի` ակադեմիան գիտական գոր­ծու­նեության գծով ՀՀ կառավա­րու­թյան պաշ­տո­նա­կան խորհրդա­տուն է, որի ներկա­յաց­րած առա­ջարկ­ները քննարկ­վում են ՀՀ կառավարու­թյան և պե­տական կառա­վար­ման համապատասխան մար­մին­նե­րի կողմից։ Այդ պատ­­ճա­ռով էլ ինս­տի­տուտը պար­բերաբար հրապա­րա­կում է կա­տար­ված վերլու­ծու­թյուն­ների արդյունքները, որոնք, մասնավո­րա­պես, ներառում են տնտե­սու­թյան թիրա­խային ոլորտ­ների հիմ­նա­խնդիր­ների լուծմանն ուղղ­ված կիրառական առա­ջար­կու­թյուն­ներ։ «Գիտություն­նե­րի ազ­գա­յին ակա­դե­միայի մասին» ՀՀ օրենքի օրենսդրական պա­հանջի կա­տա­րումը տնտեսագիտության ինս­տի­տուտի կողմից եղել է բացառիկ երևույթ ՀՀ ԳԱԱ համակարգում։

ՀՀ կառավարությանը 2007-2017թթ. ներ­­կա­յացրած կիրառական առա­ջար­­կու­թյունների գիրքը վերնագրվել է ՄԱՍ-1, իսկ 2008-2020թթ. Ներկա­յաց­րած կիրա­ռա­կան առաջար­կու­թյունների գիրքը վերնագրվել է ՄԱՍ-2։ Այս երկու գրքերում ներ­առ­ված կի­րառական առա­ջար­կությունների թի­վը յո­թա­­նասուն է։ Բացի դրա­նից, տնօրենի կողմից կա­տարվել է թվով 15 կիրառական առա­ջար­կու­թյուն­ներ, որը 2021թ. հրապարակվել է առանձին գրքի ձևով։ Ինստիտուտն ակտի­վո­րեն հա­մագործակցել է ՀՀ կա­ռավա­րու­թյան հետ, վեր­­ջինիս կիրառական առա­ջարկու­թյուն­ներ ներ­­­կա­յաց­­նելու մա­սով, որոնց մի մա­սի հաշ­վառ­ման արդ­յունքում ուժը կորց­րած է ճա­նաչ­վել հար­կա­յին եր­կու օրենք, իսկ մի մասը հաշ­վի է առնվել ՀՀ կա­ռավարության ենթա­օրենս­­դրական ակտերում։ Կան նաև կիրա­ռա­կան առա­­ջարկություններ, որոնք ՀՀ կառավա­րու­թյուն­­­ների կողմից ան­ուշա­դրու­­թյան են մատ­նվել, բայց պահպանում են իրենց արդիա­կա­նությունը և կարող են օգտակար լի­նել գոր­ծող կառա­վա­րու­թյա­նը՝ տարբեր ստո­րաբաժա­նում­ների ռազ­մա­վարական խնդիր­ները լու­ծելիս։

  • Այս տարիներին ինստիտուտն ակտի­վորեն համագործակցել է՝
  1. Օտարերկրյա գիտական կազմակեր­պու­թյուն­ների, որոնցից արժա­նա­­հի­շա­տակ են ՌԴ ԳԱԱ հասարակական գիտությունների տե­ղե­­կա­­տվու­թյան ինստիտուտը և ՌԴ ԳԱԱ Դաղս­տանի գի­տական կենտ­րոնի սոցիալ-տնտե­սա­­գի­­տա­կան հետազոտությունների ինս­տի­տուտը,
  2. Հայաստանյան բուհերի, որոնցից ար­ժա­նա­հիշատակ են ԵՊՀ-ը, ՀԱԱՀ-ը, ՀՊՏՀ-ը և Հա­յաս­տանի Պլեխանովի անվան տնտեսա­գի­տա­կան հա­մալսարանի երևանյան մասնա­ճյուղը ու ֆրան­սիա­կան համալ­սարանը,
  3. ՀՀ կառավարության հետ՝ օրենքների նա­խա­­գծերի վերաբերյալ առա­ջար­­կություն­ներ ներ­­կայացնելու և փորձաքննություններ իրա­կա­­­նաց­նելու մա­սով։ Օրենքների նախա­գծերի վե­­րաբերյալ առաջար­կու­թյուն­ները վե­րա­բերել են.
    • Բարձրագույն կրթության և գիտու­թյան մա­­սին ՀՀ օրենքի նա­խա­գծին,
    • «Գործարար միջավայրի բարելավման ռազ­մավարության մա­սին» ՀՀ օրեն­­քի նա­խա­գծին,
    • «ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մա­սին» ՀՀ օրենքի նա­խագծին:
  4. Փորձաքննությունների վերաբերյալ առա­­­ջար­­կություն­նե­րը վե­րա­­բե­րել են.
    • Հայաստանի Հանրապետության տնտե­­սա­­­­կան քաղաքա­կա­նու­թյան հա­յեցա­կար­գին,
    • «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում և ELARD ընկե­րու­թյան զե­կույցում ներ­կա­յացված ծախսերի տնտեսական գնա­հա­տա­կանին,
    • Պետական եկամուտների կոմիտեի կող­­մից կազմված ակ­տե­րին։
  • Ինստիտուտը նաև արձագանքել է ժա­մա­նակի պահանջներին։ Եվ պա­տահական չէր, որ.
    • 2019 թ. հրատարակել է «Տնտեսա­կան հեղա­փո­խության հիմ­նարար ուղե­­նի­շերը Հա­յաս­­տանի Հանրապետությունում» խորա­գրով գի­տա­կան հոդ­­ված­ների ժո­ղո­­վածու, որում տպագրված հոդ­վածները բխեցվել են ՀՀ կա­ռա­վարության ծրագ­­­րի ելակետային դրույթ­­ներից։
    • 2020թ. հրատարակել է «Տնտեսական հրաշք­ները. գործարկման ուղի­­ները Հայաս­տա­նում» գիտական հոդվածների ժողովածուն, որն ամփո­փում է 20-րդ դա­րում «տնտեսական հրաշք­­ներ» իրականացրած եվրո­պական (Գեր­մանիա, Իտա­լիա, Իռլանդիա, Իսպանիա, Ֆին­լանդիա, Լե­հաս­տան, Իսլան­դիա), ասիա­կան, խա­­ղաղ­օվ­կիա­նոսյան (Չինաստան, Սին­գա­պուր, Ճապո­նիա, Մա­լայզիա, Ինդո­նե­զիա, Հա­րավային Կորեա, Հնդկաս­տան) և այլ տարածա­շրջան­ների (Վրաս­տան, Իս­րա­յել) ավե­լի քան եր­կու տասնյակ պե­տու­թյուն­ների տնտես­վար­ման առա­ջա­վոր փորձը: Դրանցում կի­­րառված գործի­քա­կազ­մերը և հիմ­ն­ուղիները օգ­տա­կար և ուսանելի կա­րող են լինել Հայաստանի գոր­ծադիր և օրենսդիր իշխա­նությունների համար։

Ընդհանուր առմամբ վերջն  15 տա­­րի­ներին ինստիտուտը հրատա­­րակել է 2000-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվում՝ 1000-ից ավելին՝ արտա­սահ­մանյան գրախոսվող հանդեսներում, և 200-ից ավելի գրքեր, որոնց մասին մանրամաս­նո­րեն ներկա­յացված է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի ան­վան տնտե­սագիտու­թյան ինստիտուտի 2006-2020 թթ. գի­տա­­կան և գի­տա­կազմակերպ­չա­կան գործու­նեու­թյան հիմնական արդ­յունք­ների մասին 480 էջանոց գիրք հաշ­­վետ­վու­թյունում (ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսա­գի­տու­թյան ինս­տիտուտ, Եր., 2020, 480 էջ)։

Այդ արժանահիշատակ գրքերից են.՝

Միջ­դիսցիպլինար հե­տազոտությունների իրա­­կանացումը և դրանց հրա­պա­­­րա­կումը գրքե­րի ձևով`կապված ցեղա­սպա­նության նյու­թական կո­րուստ­ների գնա­հատ­ման և փոխ­հա­տուցման հետ։ Այդ համատեքս­տում ինստի­տու­տի հրատա­րակած 2 գրքերը, ան­շուշտ, կհարս­տաց­նեն ինս­տի­տու­տի տարե­գրությունը։

  • Ինս­տի­տու­տի գիտաշխատողները բազ­միցս գիտա­կան զե­կու­ցում­­նե­րով հան­դես են եկել մի­ջազ­գային գի­տա­ժողով­ներում (Տոկիո­յում, Պե­կի­­նում, Կիևում, Վարշա­վա­յում, Հռո­մում, Մինս­կում, Մոսկվա­յում և այլուր)։
  • Դեռ ավելին, ինստիտուտի ինչպես ավագ, այն­պես էլ երի­տասարդ սերնդի ներկա­յա­ցու­ցիչ­ները տարբեր տարիներին մաս­նակ­ցել են գիտու­թյան կոմիտեի կող­մից կազ­մակերպած մրցույթ­­ներին և դարձել դրանց շահառուներ, իսկ ինստիտու­տի տնօրե­նը 4 ան­գամ ան­ընդմեջ (2014, 2016, 2018 և 2020 թթ.) դարձել է «Հա­յաստանի Հանրա­պե­տության պե­տա­կան բյու­ջեի հաշվին իրա­կա­նաց­վող գի­տա­կան և գի­տա­տեխ­նի­կա­կան գործունեու­թյան ծրագ­րե­րում և (կամ) թեմա­ներում ընդգրկ­ված բարձր արդ­­յու­նա­վետությամբ աշխատող գիտաշ­խատող­ներին հա­վե­­լա­վճարի տրամա­դրման հայտերի ընտ­րու­­թյան մրցույ­թի» հաղ­թող։
  • Փաստենք նաև, որ ինստիտուտի տնօրե­նը 2013 թվականին գի­տության և կրթության բնա­գա­վառում մատու­ցած ակնառու ծառա­յու­թյուն­նե­րի համար Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան նախա­գահի կող­մից պար­գևատրվել է Մով­սես Խորե­նացու մեդալով, իսկ ինստի­տու­տի 2 երի­տա­սարդ գիտ­աշխա­տողներ պաշտ­պա­նել են դոկ­տո­րական, իսկ բազ­մաթիվ աս­պիրանտներ ու հայ­ցորդներ` թեկ­նա­ծու­ական ատե­նա­խո­սու­թյուն­­ներ (այդ թվում՝ արտա­սահ­մանցիներ և, մաս­նա­վորապես, իրա­ն­­ցի­ներ)։
  • Արժանահիշատակ է ինստիտուտի եռա­լե­­զու էլեկտրոնային կայ­քի (sci.am.) ստեղ­ծու­մը, որը լա­վա­գույն­ներից մեկն է ՀՀ ԳԱԱ հա­մակար­գում։ Կայքի դիզայնն իրա­կա­նացվել է հա­մացանցի մի­ջա­վայրի ժամանա­կա­կից պատկե­րա­ցում­ներին և պա­հանջ­ներին հա­մա­հունչ։ Ըստ որդե­գրած քաղաքակա­նության՝ կայքում բաց մատ­չե­լիու­թյամբ տե­ղա­դրվում են ինստիտուտի հրատա­րա­կած հոդվածների և գրքերի էլեկտ­րո­նային տար­բե­­րակ­ները։ Կայքն, ըստ էության, վե­րած­վել է հայ տնտեսա­գի­տա­կան հան­րու­թյան՝ տեղե­կատ­վու­թյուն ստանա­լու և մտքեր փոխա­նա­կե­լու միաս­նա­կան հար­թակի։
  • Ինստիտուտի 2020թ. կառուցված ապաս­­­տա­րանը և աշխատա­կից­­նե­րի աշխա­տան­­քային պայ­մանները լավագույններից մեկն են ՀՀ ԳԱԱ համ­ա­կարգում, որի մասին նշված է նաև hetg.am կայքում։
  • Ինստիտուտն ակտիվ է նաև օնլայն հար­թակում։ Ինստիտուտի վեր­լուծու­թյուն­նե­րի ար­դ­­յունք­ները լուսաբանվում են եռալեզու կայ­քի, ֆեյս­բու­քյան էջի և յութուբյան ալի­քի միջո­ցով` հա­սանելիություն ապահովելով ոչ միայն գի­տա­կան հանրության, այլև առա­վել լայն լսարա­նի համար։
  • Ինստիտուտի կողմից ամեն տարի հրատա­­­րակվող «Սո­ցիալ-տնտե­սա­­կան զար­գաց­­ման արդի հիմնա­խնդիր­ները Հայաստանի Հան­րա­պե­տությունում» խորագրով գիտական հոդ­ված­ների վերջին՝ 2020 թ. ժողո­վա­ծուի խմբա­գրա­­կան խորհրդի կազմը ընդլայնվել է` ներառելով նաև մի­ջազ­գային փորձագետներ Սեր­գեյ Դոխոլ­յանին Ռու­սաստանից և Վիկտոր Զա­խար­յանին Ավս­տրիա­յից։ Այս ժողովածուում հոդվածներ են ներ­կայացրել տպագրության նաև օտարերկրյա քա­ղա­քա­ցիու­թյուն ունեցող մեր հայրե­նակիցներ Վիկ­տոր Զա­խար­յանը Ավստ­րիա­յից և Ռոբերտ Թու­­ման­յանը Չի­նաս­տանից, ինչը վկայում է մի­ջազ­­­գա­յին հան­րու­թյան կողմից ժողովածուի ըն­դունելի լի­նելու հան­գամանքի մասին։
  • Միջազգային համագործակցության տես­­­­անկյունից ինստի­տու­տի ամե­նա­­նշանա­կալի ձեռք­բերումն այն է, որ «Սո­ցիալ-տնտե­սա­կան զարգաց­ման արդի հիմ­նա­խնդիր­ները Հա­յաս­տա­նի Հանրա­պե­տու­թյու­նում». գիտա­կան հոդված­ների ժո­­ղո­­վա­ծու-2020» գիրքը ներ­կա­յաց­վել է «Սկոպուս» մի­ջազգային գիտա­կան ին­դեք­սա­վորման հա­մա­կար­գին` դրանում ներ­առ­վելու ակնկա­լու­թյամբ։ Ծա­նո­­թա­նա­լով ժողո­վածուի բովան­դա­կությանը՝ «Սկոպուսի» թիմի կողմից հե­տաքրքրու­­թյուն է առաջացել մասնակցելու 2022թ. 1-ին կի­սամ­յակում ««Տնտե­սական հրաշքները և տնտեսական նո­րո­գությունները աշխարհում». գործարկման ուղի­ները Հայաստանում» թեմա­տի­կայով պլանա­­­վորվող գի­տաժողովին։ Սա բա­ցառիկ երևույթ է Հայաս­տա­նի տնտե­սագի­տու­թյան պատ­մու­թյան ողջ ըն­թացքում։
  • Ինստիտուտի գիտական ձեռքբե­րում­նե­րը հանրայնացվում և հրապա­րա­կայ­նաց­վում են՝
  1. մամուլում հաղորդումների ու հրապա­րա­կումների միջոցով,
  2. հրատարակված աշխատանքները հա­մա­պա­տասխան անձանց ու մար­մին­ներին հաս­­ցեա­կան փոստային առաքմամբ ուղար­կելու ձևով, որը բարձր­ացրել է ինստիտուտի ճանաչե­լիությունը և նոր մշակույթ է հայաս­տանյան իրա­կա­նու­թյու­նում,
  3. գիտական ձեռքբերումների էլեկտրո­նային տարբերակները տեղա­դրվում են ինս­տի­տուտի եռա­լեզու կայքում (economics.sci.am)։
  4. Կոլեկտիվի աշխատանքի արդյունք­ները պատկանում են բոլո­րին։ Կոլեկ­տիվում բոլորը շաղ­կապված են նույն ճակատա­գրով. Հաջո­ղու­թյունը կամ անհա­ջո­ղությունը հա­վասա­րապես բո­լորինն են։
  5. Կոլեկտիվում իսպառ բացակայում է եսա­­­կենտրոնու­թյունը, միմ­յանց իշխե­լու, գե­րա­կա (դո­մինանտ) սոցիալական դիրք զբաղեց­նե­լու մղումը։
  6. Ինստիտուտում տիրում է սիրո և համե­րաշ­­խության մթնոլորտ։

Վերոնշյալները + աշխատանքային կար­գա­պա­­հությունը + աշխա­տա­սի­րու­­թյու­­նը դար­ձել են ինս­տի­տուտի գիտական և գիտակազ­մա­կերպ­­չա­կան գոր­ծու­նեու­թյան հաջողու­թյուն­ների բա­ղա­դրիչ­նե­րը, ինչ­պես նաև դրանք արդ­յունք են այն բանի, որ ինստիտուտում վերջին մեկուկես տաս­նամ­յակում գործել են և գործում են «Մեկը բոլորի հա­մար, բո­լորը՝ մեկի համար» ֆրան­սիական, «Այսօր է որոշվում վաղ­վա օրը» աստ­վածաշնչյան և «Ամե­նաթանկը ժա­մա­նակն է» անգ­լիական իմաս­տուն սկզբունք­ները։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ինս­տի­տու­տը ակտիվ համա­գոր­­ծակ­­ցում է ՀՀ կա­ռա­վա­­րու­թյան, հայաստանյան տարբեր բուհե­րի, արտ­երկրյա գի­տա­կան կազ­մակեր­պություն­ների և վեր­լուծական կենտ­րոնների ու միջազ­գային գիտա­կան կազմա­կեր­պու­թյունների հետ։ Այլ կերպ ասած՝ ինստի­տուտը միշտ բաց է նոր գործ­­ընկերների հետ հա­մա­­գործակցության հա­մար և կարող է առա­ջար­կել եր­կա­­րա­ժամ­կետ փոխշա­հավետ համա­գոր­­­ծակ­ցու­թյուն։

Հավելենք նաև, որ նշված ժամանակաընթացքում ինստիտուտը հրապարակել է այնպիսի գրքեր, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեց­նում ինստիտուտի գիտական գանձարանում։ Դրանք ստորև բերվող գրքերն են.

  1. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գիտության ինստի­տու­տի կող­մից ՀՀ կառավարություն ներկայացրած կիրառական առաջարկություն­ներ, ՄԱՍ 1, 2007-2017թթ. (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթան­յա­նի անվան տնտեսա­գի­տու­թյան ինստիտուտ, 2021, 332 էջ),
  2. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գիտության ինստիտու­տի կող­մից ՀՀ կա­ռա­վարություն ներկայացրած կիրառական առաջար­կություն­ներ, ՄԱՍ 2, 2018-2020թթ. (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­տու­թյան ինստիտուտ, 2021, 284 էջ),
  3. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գիտության ինստի­տուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի կողմից ՀՀ կառա­վարու­թյուն ներկա­յաց­րած կիրառական առա­ջարկություններ 2008-2020թթ. (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինս­տիտուտ, 2021, 248 էջ)։
  4. Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաս­տա­նի Հանրապե­տու­թյունում (Եր. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2021, 390 էջ),
  5. Տնտեսական հեղափոխության հիմնա­րար ուղենիշները Հայաստանի Հանրապետու­թյունում (Եր. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2019, 352 էջ),
  6. ««Տնտեսական հրաշքներ». գործարկման ուղիները Հայաս­տա­նում», (Եր. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2020, 526 էջ)։
  7. ««Տնտեսական նորոգություններ». գոր­ծարկ­ման ուղիները Հայաս­տանում», Եր․, 2021, 488 էջ։
  • Տնտեսագիտության ինստիտուտի աշ­խա­տանքային պայման­ները և 2020թ. կառուց­ված ապաստարանը լավագույններից է բաժան­մունքում,
  • ինստիտուտը բաժանմունքում լավա­գույն­­ներից մեկն է նաև հրապարա­կումների թվով, որը խոսում է ինստիտուտի գիտական ներուժի մասին,
  • ինստիտուտի գիտական անձնակազմի մի­ջին տարիքը 32 է։

Ինստիտուտի հետագա զարգացման առաջնահերթություններն ենք համարում

  • շարունակական դարձնել ինստիտու­տի գիտական և գիտա­կազ­մա­­կերպ­չական գոր­ծու­նեու­թյան նախորդ տարիների ձեռք­բերումները,
  • Հայաս­տա­նում ինո­վացիոն տնտեսության, գի­տե­լիքի վրա հիմն­ված տնտեսության, գիտելիքների առևտ­րայ­­նաց­ման և տեխ­նո­լո­գիա­ների փո­խանց­ման վրա հիմն­ված տնտեսության ստեղ­ծումն է։

Ինստիտուտը չէր կարող մեծ բարձունքի հասնել մեկ թռիչքով, բայց անցած 15 տարիներին կառուցվել են սանդուղքներ, որով կարելի կլինի հասնել այնտեղ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ինստիտուտի տնօրեն,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

տ.գ.դ., պրոֆեսոր ՝                                          Վլադիմիր Հարությունյան

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]