[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column _builder_version=”4.4.5″ type=”4_4″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]
ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ
ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում կարծում եմ ճիշտ կլիներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը կարգավորող իրավական դաշտը թողնել անփոփոխ: Այսինքն, ներկայիս կարգավիճակը պահպանել կատարելով որոշ փոփոխություններ: Չպետք է մոռանալ, որ ՀՀ ԳԱԱ ստեղծվել է հայրենական պատերազմի դաժան տարիներին, երբ խորհրդային պետությունը գտնվում էր գրեթե անհուսալի վիճակում:
Առաջարկում եմ կազմակերպել եւ իրականացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ: Այն հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել գիտության զարգացմանը, խրախուսել լավագույն գիտնականներին,հասնել գիտության նոր բարձունքների:
Առաջարկում եմ գիտաշխատողների հաստիքացուցակները եւ աշխատավարձի կամ հավելավճարի չափը սահմանել ըստ կատարած աշխատանքի` հրատարակված գրքեր, տպագրված գիտական աշխատան-քներ,պաշտպանված ատենախոսություններ եւ այլն:
ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետեւյալ փոփոխությունը:
Գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների համար կան սահմանափակումներ` 65 տարին լրանալուց հետո քաղաքացին տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի: Բուհերի ռեկտորների համար ընդունված է 70 տարին:
Առաջարկում եմ ինստիտուտի տնօրեններին առնչվող տարիքային սահմանափակումը նույնպես դարձնել 70 տարի կամ հանել տարիքային սահմանափակումը:
Ավելին՝ https://www.azg.am/AM/2021121720
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]