ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան ՏԻ տնօրենը յուրահատուկ բարեմաղթանքներով և գնահատանքով է հանդես եկել՝ շնորհավորելով Ամանորը և Սուրբ Ծնունդը

[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column _builder_version=”4.4.5″ type=”4_4″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]

Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ

Սուրբ ծնունդը տարվա ամենակարևոր ժամանակա­հատ­վածն է։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհը լսում է Հիսուսի ծննդյան մասին։ Այդ ժամանակ մարդիկ քնքուշ են դառնում։ Իսկ դա կատարյալ ժամանակ է նրանց  սրտերում սիրո սերմեր ցանելու համար։ Երբեմն այդ սերմերը կարող են լինել բարի խոսքի տեսքով գնումների թեժ պահին։ Կարող են նաև, օգտվելով առիթից, աղոթել և ծառայել ինչ-որ մեկին։ Ինչ­պի­սին էլ, որ լինի իրավիճակը, ուշադիր եղեք, որ մարդկանց օգ­նելու ամենափոքր առիթն անգամ բաց չթողնեք։

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք 2022 թվականի

 ԱՄԱՆՈՐԸ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ։

Ինստիտուտի տնօրեն,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

տ.գ.դ., պրոֆեսոր ՝                       Վլադիմիր Հարությունյան

28.12.2021թ.

Հարգելի՛ գործընկերներ

Արդյո՞ք դուք կարողացել եք հասկանալ, թե ինչ ան­գնա­հատելի գանձ է պարունակում իր մեջ տնտեսա­գիտության ինստիտուտը։ Խոսքը վերաբերում է մի մեծարժեք գանձի։ Այն ձեզ՝ բոլորիդ, տվել է գիտական հոդվածներ, իսկ ոմանց նաև գրքեր, որոնք զարդարել են ձեր կենսագրությունը և ձեր ողջ կյանքում «ճիտին պարտքի» նման ուղեկցելու է ձեզ։ Դրանք այնպիսի գանձեր են, որ ոչ ոք ձեզանից չի կարող վերցնել և փողի նման էլ չի ծախսվելու։ Մի խոսքով, այն ամենը, ինչ գի­տա­կան է, անհետևանք չէ նաև մարդկային որակների առու­մով, որ ձեռք եք բերել ինստիտուտում՝ պատկանում է միայն ձեզ և Ձեր ողջ կյանքում  կլուսավորի Ձեր ճանա­պարհը։

Ինստիտուտի տնօրեն,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

տ.գ.դ., պրոֆեսոր ՝                       Վլադիմիր Հարությունյան

28.12.2021թ.

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]