[et_pb_section bb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″]
Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association, Inc.» (PILA) ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ PILA-ի պաշտոնական գրանցված կազմակերպությունը մատուցելու է CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին միանալու ծառայություններ։
Ի՞նչ է DOI –ին (թվային օբյեկտի նույնականացում) և ի՞նչ կտա այն գիտական հանրությանը
- DOI-ն թվային միջավայրում օբյեկտների նույնականացման համակարգ է, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը:
- DOI-ի միջոցով հնարավորություն է ստեղծվելու ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապ,
- DOI-ի հիմնադրամի՝ թվային օբյեկտի նույնականացման գրանցման պաշտոնական գործակալությունը՝ Crossref-ը, միավորում է ակադեմիական հրապարակումների (ամսագրերի, մենագրությունների, գիտաժողովների նյութերի ժողովածուների) հրատարակիչներին,
- DOI-ի նշանակումը դրականորեն է ազդում հեղինակի կամ հրատարակչի հեղինակության վրա,
- DOI ստացած հոդվածը մեջբերվում է նշված շտեմարաններում ընդգրկված որևէ ամսագրի կողմից, այն նույնպես մուտքագրվում է այդ շտեմարաններում, ինչն էապես մեծացնում է դրա նշանակությունը,
- DOI նույնականացուցիչ ստանալով` նյութը կարող է տեղադրվել աշխարհի առաջատար գիտական մատենագիտական շտեմարաններում` Scopus, Web of Science և այլն:
- DOI համարանիշի տրամադրումն ապահովում է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն:
Գիտական հոդվածների հեղինակները իրենց հոդվածների անհատական համարները կարող են ստանալ՝ դիմելով ՀՀ ազգային գրադարան։
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]