[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″ text_font=”Roboto||||||||” text_font_size=”16px” header_font=”Roboto||||||||” header_text_align=”justify”]
Սույն թվականին փետրվարի 24-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները այցելեցին ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ։
Տնօրեն` Վ.Հարությունյանը ողջունեց նախարարի այդ նախաձեռնությունը և ներկայացրեց ինստիտուտի կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները` շեշտադրելով Կառավարության հետ համագործակցությունը, մասնավորապես` բնապահպանության նախարարության խնդրանքով ներկայացված, «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում և ELARD ընկերության զեկույցում ներառված ծախսերի` տնտեսական գնահատականի վերաբերյալ տնտեսագիտության ինստիտուտի դիտարկումները, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված` ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2019-2024թթ. ռազմավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքը, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ՊԵԿ-ի հարկային ստուգման արձանագրությունների փորձաքննությունը և այլն։
Տնօրենը առանձնակի շեշտադրեց 2020թ.-ի ինստիտուտի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը` «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածների ժողովածուի ներկայացումը SCOPUS միջազգային գիտական ինդեքսավորման համակարգին` դրանում ներառվելու նպատակով։
Նախարար Վ. Քերոբյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, ակնկալիքները և առաջարկեց հետագա համագործակցության մի քանի հնարավոր ձևաչափեր։
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան ինստիտուտի փոխտնօրեն` Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց տնտեսագիտության ինստիտուտի վերջին տարիների գիտական ձեռքբերումները` փաստելով որ ինստիտուտի կողմից 2021թ. ներպետական մրցութային ծրագրի են ներկայացվել 5 կարևորագույն թեմաներ։
Ինստիտուտի ձեռքբերումներից Լ. Սարգսյանը շեշտադրեց հատկապես միջազգային փորձագետների և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը։
Լ. Սարգսյանը հավելեց, որ իստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են ներպետական և միջպետական մրցույթների և դարձել շահառուներ, մասնավորապես` ինստիտուտի տնօրենը 4 անգամ անընդմեջ դարձել է «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող։
Հանդիպման ընթացում ինստիտուտի աշխատակիցները հանդես եկան գիտագործնական ելույթներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ։ Մասնավորապես, իստիտուտի ավագ գիտաշխատող Ս. Դալլաքյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական տնտեսության ձևավորման և զարգացման հեռանկարները ՀՀ-ում։ Իստիտուտի գլխավոր գիտաշխատող Գ. Վահանյանը, շեշտադրեց տնտեսության և գիտության փոխադարձ կապի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց գիտելիքի առևտրայնացման ՀՀ ներուժը` առաջարկելով կառուցողական քայլեր ինստիտուտ–նախարարություն համագործակցության համատեքստում։ Ինստիտուտի ավագ գիտաշխատող Մ. Մանուչարյանը փաստեց, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է համարվում Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գյուղատնտեսության ոլորտը զարգացնել նորարարական ներուժի հիման վրա։
Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություն իստիտուտի և գործադիր ու օրենսդիր մարմինների միջև հնարավոր համագործակցության ձևաչափի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն` Վ. Հարությունյանը հույս հայտնեց, որ քննարկումները և համագործակցության շրջանակները շարունակական կլինեն, որոնք իրենց ազդեցությունը կունենան ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման վրա։
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]