[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″ background_enable_image=”off” hover_enabled=”0″]
2020 թ.-ին ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի տնտեսագիտության ինստիտուտը և աշխատակիցները արձանագրել են մի շարք ձեռքբերումներ և հաջողություններ։ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Վ. Հարությունյանի կողմից կազմվել է «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2006-2020թթ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքների մասին» գիրքը և հրատարակվել։ Ընդլայնվել է ինստիտուտի կողմից ամեն տարի հրատարակվող «Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ–ում» խորագրով հոդվածների ժողովածուի կազմը։ 12.02.2020թ. ՌԴ ԳԱ հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իստիտուտի աշխատակիցները մասնակցել են մի շարք միջազգային գիտաժողովների։ Եվ ամենակարևոր ձեռքբերումը. 2020թ. «Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ–ում» հոդվածների ժողովաժուն ներկայացվել է SCOPUS միջազգային գիտական ինդեքսավորման համակարգին ներառվելու ակնկալությամբ։
Ավելին՝ https://economics.sci.am/wp-content/uploads/2021/03/210329_114328_Gitutyun_351.pdf
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]