[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column _builder_version=”4.4.5″ type=”4_4″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]
2015թ. դեկտեմբերի 22–ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան https://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=A/RES/70/212 որոշեց փետրվարի 11–ը նշել` որպես գիտության ոլորտում զբաղված կանանց և աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science): Վերջինս նպատակ ուներ շեշտել գիտության ոլորտում կանանց ներգրավվածության և նրանց ներուժն օգտագործելու կարևորությունը։
Ըստ UNESCO–ի տվյալների 2018 թ.-ի հունվարին աշխարհում գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների մեջ կանանց մասնաբաժինը 28.8%- է, Հետազոտող կանանց մեծ մասնաբաժնով տարածաշրջաններ են հանդիսանում Կենտրոնական Ասիան (48,1%), Լատինական Ամերիկան (45,4%), Արաբական երկրները (39,8%), Կենտրոնական և Արևելյան Եվրոպան (39,5%)։
ՀՀ–ում իրավիճակն ավելի բարվոք է, 2019 թ. հունվարի տվյալներով Հայաստանի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ընդհանուր քանակի ավելի քան 52 % կանայք են:
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ և ԱՂՋԻԿՆԵՐԻՆ` մաղթելով գիտական նոր ձեռքբերումներ։
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]