[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″]
Ռուսասատանի Դաշնության մշակույթի նախարարության Դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության բարձրագույն կրթության «Կրասնոդարի մշակության պետական ինստիտուտը» 2020թ․ նոյեմբերի 12-13-ին կազմակերպել էր երկրորդ միջազգային գիտաժողովը վերնագրված՝ «Ազգային նախագծերի-2030-ի իրականացման մշակութային գիտակրթական ռազմավարություններ»։ ՀՀ ԳԱԱ ՏԻ դոկտոր, պրոֆեսոր Ռ․ Ն․ Սարինյանը գիտաժողովին ներկայացրել է հոդված «Տնտեսագիտական փորձի արդիականացումը ժամանակակից աշխարհում․ դասեր, զուգահեռներ, հնարավորություններ»․ (հիմնված գիտագործնական հետազոտության նյութերի վրա՝ «Տնտեսական հրաշքները»․ գործարկման ուղիները Հայաստանում)» վերնագրով։
Այդ հոդվածում շատ հակիրճ պարզաբանված է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի կողմից հրատարակված «Տնտեսական հրաշքներ․ գործարկման ուղիները Հայաստանում» (Երևան 2020) գրքի (526 էջ) բովանդակությունը https://economics.sci.am/wp-content/uploads/2020/10/Gitazhoghov-2020-el-02.10-1-1.pdf ։ Ռ․ Սարինյանի հոդվածում, մասնավորապես ներկայացված է Սինգապուրում, Ճապոնիայում, Իսրայելում, Մալազիայում, Վրաստանում, Դուբայում և այլ երկրներում իրականացված «Տնտեսական հրաշքների» հիմնական առանձնահատկությունները։ Ինչպես նաև ներկայացված հետազոտությունը ընթերցողին հնարավորություն է տալիս ստանալ ընդհանրական վերլուծական տեղեկատվություն մի շարք երկրներում վերջին 70 տարում իրականացված բարեփոխումների ընթացքի և դրանց արդյունքների վերաբերյալ։
Ավելին՝ http://www.iatp.am/news/sarinyan2020.pdf
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]