ԸՍՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍ ԵԻ ՀՈԻԼԻՍ 2020Թ.

[et_pb_section fb_built=”1″ admin_label=”section” _builder_version=”3.22″][et_pb_row admin_label=”row” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”][et_pb_column type=”4_4″ _builder_version=”3.25″ custom_padding=”|||” custom_padding__hover=”|||”][et_pb_text _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat” hover_enabled=”0″]

2020թ. լավ մեկնարկից հետո «ՔՈՎԻԴ-19»- ի պատճառով տնտեսական ակտիվությունը կանգ առավ

  1.  Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) 2020թ. 1-ին եռամսյակում ՀՆԱ-ն աճեց8 %-ով:
  2. 2020թ. 1-ին եռամսյակում ներդրումները կրճատվեցին ավելի քան 20 %-ով:
  3. Ապրիլին տնտեսական ակտիվությունը 17 %-ով   նվազեց առաջին եռամսյակում արձանագրված 4%  աճից հետո` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ
  4. Ապրիլին գրանցվեց բյուջեի 20 միլիարդ ՀՀ դրամի դեֆիցիտ, որի արդյունքում առաջին 4 ամիսներին հավելուրդի կուտակային մեծությունը նվազեց՝ կազմելով 18 միլիարդ ՀՀ դրամ:
  5. Մայիսին (ՆՏՆԺՀ) ներկրման ծավալները ընկան 22 տոկոսով՝ արտացոլելով բոլոր ապրանքատեսակների խմբերի ներկրման ծավալների նվազումը, բացառությամբ սննդամթերքի: Ներկրման ծավալների նվազումը հանգեցրեց առևտրային դեֆիցիտի կրճատմանը, որը ապրիլին գրանցված 153 մլն ԱՄՆ դոլարի համեմատ մայիսին դարձավ 120 մլն ԱՄՆ դոլար: 
  6. Գնաճը փոքր-ինչ աճեց մայիսին, բայց դեռևս պահպանում է իր ցածր մակարդակը (1.2 %): Գնաճի մակարդակը շարունակում է աճել, իսկ հունիսին ՆՏՆԺՀ այն հասավ 1.7 տոկոս մակարդակին, որը դեռևս ՀՀ ԿԲ գնաճի նպատակային միջակայքից (4+/-1.5 տոկոս) ցածր է: 
  7. Ապրիլին բյուջետային ծախսերն ավելացան 40 %-ով՝ արտացոլելով «ՔՈՎԻԴ-19»-ի հետ կապված կառավարության աջակցության փաթեթները, մինչդեռ եկամուտները նվազեցին: Նույնը տեղի ունեցավ նաև մայիսին ։ Մայիսին բյուջեն արձանագրեց 43 մլրդ ՀՀ դրամի դեֆիցիտ, որի արդյունքում տարվա բյուջեի հաշվեկշիռը փոխվեց 25 մլրդ դրամին հավասար դեֆիցիտի: Մայիսին ՆՏՆԺՀ եկամուտներն ընկան 23 տոկոսով՝ արտացոլելով համարյա բոլոր հարկատեսակների գծով հավաքագրումների ավելի ցածր մակարդակը: Ծախսերը ՆՏՆԺՀ ավելացան 11 տոկոսով՝ պայմանավորված բոլոր կարևոր ծախսային հոդվածների գծով ծախսերի աճով, բացառությամբ աշխատավարձի և տոկոսների վճարումների: Նշված աճի հիմքում ընկած են նաև «ՔՈՎԻԴ-19»-ին արձագանքմանն ուղղված կառավարության աջակցության փաթեթները: 

Գծապատկեր 1. Մայիսի վերջին բյուջեի հաշվեկշիռը փոխվեց դեֆիցիտի (մլն ՀՀ դրամ)

Ավելին` https://bit.ly/2AG7h4F

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]