ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել բիզնեսի վրա COVID19-ի ազդեցության վերաբերյալ

[et_pb_section fb_built=”1″ admin_label=”section” _builder_version=”3.22″][et_pb_row admin_label=”row” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”][et_pb_column type=”4_4″ _builder_version=”3.25″ custom_padding=”|||” custom_padding__hover=”|||”][et_pb_text _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat” hover_enabled=”0″]

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կողմից կատարված COVID19-ի վերաբերյալ համատեղ հետազոտության համաձայն՝ բոլոր ֆինանսական տնօրենների և ղեկավարների մեծամասնությունը (80%) կանխատեսում է հասույթի և շահույթի նվազում։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխարհայացք ունեցող երկրներում ֆինանսական տնօրենները և ղեկավարները կարծում են, որ COVID19-ի տնտեսական ազդեցությունը կնվազեցնի հասույթն ու շահույթը` Շվեյցարիայում (80%), Դանիայում (73%), Գերմանիայում (66%), Հայաստանում (60%)։ Հետազոտության շրջանակներում անդրադարձել են մի շարք խնդիրների․

Ծախսերի նվազեցմանը

Աշխատատեղերի պահպանմանը

Թվային փոխակերպումների հետ կապված ներդրումներին

և այլ խնդիրների։

Ֆինանսական տնօրենները և ղեկավարները, նշում  են, որ նախատեսում են ծախսերի նվազեցման միջոցներ, որի պայմաններում կապիտալ ներդրումները շատ մեծ հավանականությամբ կհետաձգվեն կամ կչեղարկվեն․ ֆինանսական տնօրենների և ղեկավարների այս կարծիքը Հայաստանում կազմում է 75%։ Միջին Արևելքի ֆինանսական տնօրենները և ղեկավարները նշում են, որ առավել հավանական են համարում աշխատակիցներին աշխատանքից ազատելը՝ աշխատուժի ներդրումների հետաձգման կամ վերացման հետ համատեղ (70%)։ Հայաստանում այս թիվը կազմում է ընդամենը 38%։

Առկա է բավականին դրական կողմ , այն է բիզնեսի վստահությունը՝ իր աշխատողներին պաշտպանելու հարցում: Փաստացի հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդը (64%) «շատ վստահ են», որ իրենց ընկերությունը կարող է ստեղծել աշխատողների համար անվտանգ աշխատատեղ և, վերափոխելով աշխատատեղը, ապահովել ֆիզիկական հեռավորություն (55%): Հայաստանում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 70% և 20%։

Ավելին՝ https://mineconomy.am/news/2090?fbclid=IwAR2ZIgWR1PVoWAmm4Jo4awgQdTNVLVfTutSPE5rKRbk51BGmuysJj9ZKiiY

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]