ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԻՆԴԵՔՍ 2020» (GLOBAL INNOVATION INDEX (GII)) ԱՄԵՆԱՄՅԱ ՎԱՐԿԱՆԻՇԸ

[et_pb_section fb_built=”1″ admin_label=”section” _builder_version=”3.22″][et_pb_row admin_label=”row” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”][et_pb_column type=”4_4″ _builder_version=”3.25″ custom_padding=”|||” custom_padding__hover=”|||”][et_pb_text _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat” hover_enabled=”0″]

Նորարարության (ինովացիայի) ոլորտի ամենահամապարփակ գնահատականը INSEAD Համաշխարհային նորարարական ինդեքսն է (ՀՆԻ), որը բաղկացած է 80 փոփոխականներից, որոնք միավորված են երկու ենթաինդեքսներում ՝ ինովացիոն հետազո­տու­թյան համար անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները (Innovation Input) և ինովացիաների իրակա­նա­ցումը և ձեռքբերված գործնական արդյունքը  (Innovation Output) : ՀՆԻ–ը մանրամասն բնութագրում են աշխարհի տարբեր երկրների ինովացիոն զարգացումը, որոնք գտնվում են տնտեսության զարգացման տարբեր մակարդակներում: Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ տնտեսության հաջողությունը պայմանավորված է ինչպես ինովացիոն ներուժի առկայությամբ, այդպես էլ դրա արդյունավետ իրականացման աստիճանից: Այդ իսկ պատճառով ինդեքսը հաշվարկվում է  որպես կշռադատված երկու խմբի ենթաինդեքսների գնահատականների գումար:

Այս տարի ևս Հայաստանը արձանագրել է առաջընթաց,  2018թ․-ին զբաղեցնում էր 68-րդ տեղը, 2019թ․-ին՝ 64-րդ տեղը, իսկ 2020թ․-ին՝ 61-րդ։
Այս ցուցանիշով  ՀՀ առաջ է հարևան երկրներից, բացի Թուրքիայից, որը  51–րդն է։ Վրաստանը 63-րդն է, Իրանը՝ 67-րդը, Ադրբեջանը՝ 82-րդը։

 Աղյուսակ 1։ Համաշխարհային նորարարական ինդեքսը իր երկու ենթահամաթվերով և ցուցանիշներով 2018-2020թթ.-ի կտրվածքով

 

Ցուցանիշի անվանումը 2018 2019 2020

Միավորը

(0-100)

Դիրքը

Միավորը

(0-100)

Դիրքը

Միավորը

(0-100)

Դիրքը

Համաշխարհային նորարարկան

Ինդեքս GII

32.81 68 33.98 64 32.64 61
Ենթահամաթիվ 1. Ինովացիոն հետազո­տու­թյան համար անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները (Innovation Input). 24.7 94 61.67 64

 

79.9

 

83

·   Ինստիտուտներ 60.8 67 82.91 85 64.3 64
·   Մարդկային կապիտալ և հետազոտություններ 15.2 110 63.2 64 20.5 94
·   Ենթակառուցվածքներ 36.5 93 16.7 107 34.4 90
·   Շուկայի զարգացում 43.5 81 40.2 85 46.9 68
·   Բիզնեսի զարգացում 26.1 88 50.1 55 24.6 69
Ենթահամաթիվ 2.  Ինովացիաների իրակա­նա­ցումը և ձեռքբերված գործնական արդյունքը  (Innovation Output) 34.1 50 26.3 89

 

45.47

 

47

·   Գիտելիքի և տեխնոլոգիայի արդյունք 23.2 62 47.50 50 28.5 45
·   Ստեղծագործական գործունեության արդյունք 35.0 48 25.0 54 25.8 56

Անհրաժեշտ է նշել, որ որքան ցուցանիշի միավորը մոտենում է 100-ին, այնքան տվյալ ենթաինդեքսի և ցուցանիշի դիրքը բարելավվում է և հակառակը։ Ինչպես նկատում ենք աղյուսակ 1-ից, 2020թ․-ին ՀՆԻ-ի դիրքի բարելավումը անմիջականորեն կախված է երկրորդ՝ ինովացիաների իրակա­նա­ցումը և ձեռքբերված գործնական արդյունքը  (Innovation Output) ենթաինդեքսի հետ, որը 89-րդ դիրքից բարձրացել է 47-րդ։ Դրական դինամիկա է արձանագրվել նաև առաջին ենթաինդեքսի ցուցանիշների մեջ       (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, շուկայի զարգացում, բիզնեսի զարգացում) բացի «մարդկային կապիտալ և հետազոտություններ» ցուցանիշի խմբից,  որի մեջ ներառված է․

1․կրթությունը (education),

2․ երկրրորդային(բաձրագույն) կրթությունը (tertiary education),

 3․գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքները(ԳՀՓԿԱ/ R&D):

Անհրաժեշտ է նշել, որ այս մասով Հայաստանը մեծ անելիք ունի, քանի որ ըստ  Համաշխարհային նորարարական ինդեքսը ներկայացնող զեկույցի՝ կրթության վրա կատարվող ծախսերի ցուցանիշի գծով՝ ՀՆԱ-ի 2.7%, դիտարկվող 131 երկրների շարքում Հայաստանը 105-րդն է։

Այս խմբի հաջորդ ցուցանիշը (ԳՀՓԿԱ /R&D), որը Հայաստանի ամենաթույլ կողմերից է համարվում, երկրում ցուցակված (listing) գլոբալ գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքներ կատարող (ԳՀՓԿԱ) ընկերությունների թոփ 3-ի ծախսերն են մլն դոլարով հաշվարկված: Հայաստանի համար այս ցուցանիշը 0 է, ինչը նշանակում է, որ աշխարհի 2500 ԳՀՓԿԱ ընկերություններից և ոչ մեկ Հայաստանում ցուցակված չէ: Այս խմբի մեջ է մտնում նաև ՀՆԱ-ում  ԳՀՓԿԱ-ի վրա կատարված ծախսերի ցածր տեսակարար կշիռը՝ 0.2%:

Ավելին՝ https://www.wipo.int/edocs/pubdocs/en/wipo_pub_gii_2020.pdf

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]