[et_pb_section fb_built=”1″ admin_label=”section” _builder_version=”3.22″][et_pb_row admin_label=”row” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”][et_pb_column type=”4_4″ _builder_version=”3.25″ custom_padding=”|||” custom_padding__hover=”|||”][et_pb_text _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”]
Էլեկտրոնային կառավարումը տվյալ երկրի կայուն զարգացման հիմքն է։ 2020թ․-ի համաշխարհային համավարակի պայմաններում յուրաքանչյուր երկրի համար Էլեկտրոնային կառավարմումը առավել կարևոր է և խիստ անհրաժեշտ։ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ինդեքս՝ ԷԿԶԻ (E-government development EGDI) 2020թ․-ի համար։ Մաթեմատիկորեն ԷԿԶԻ-ն երեք բաղկացուցիչ ինդեքսների կշռված միջինն է: Այդ բաղկացուցիչները էլեկտրոնային կառավարման ամենակարևոր բնութագրիչների (առցանց ծառայությունների մասշտաբ ու որակ, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացման կարգավիճակ, հատկանշական մարդկային կապիտալ) նորմալացված գնահատականներն են: Այն հրապարակվում է երկու տարին մեկ անգամ և գնահատվում է 4 մակարդակով՝ ցածր, միջին, բարձր, շատ բարձր։ Այս ինդեքսը բնութագրվում է 0-1 միջակայքում ընկնող ցուցանիշով։ Որքան ԷԿԶԻ բնութագրող ցուցանիշը մոտ է 1-ին այնքան այդ երկրի Էլեկտրոնային կառավարումը առավել զարգացած է։
Այսպես․
- 2016թ․ ՀՀ զբաղեցնում էր 87-րդ տեղը՝ 0․5179 ցուցանիշով։
- 2018թ․ ՀՀ զբաղեցում էր 87-րդ տեղը՝ 0․5944 ցուցանիշով։
- 2020թ․-ին՝ 68-րդ տեղը՝ 0․7136 ցուցանիշով։
Ինչպես նկատում ենք Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։
Բացի այս նվաճումը 2020թ․ի հետազոտության արդյունքներով Հայաստանը Էլեկտրոնային մասնակցության ինդեքսով (EPI) ևս զբաղեցնում է շատ բարձր դիրք՝ 57-րդը 0․75 ցուցանիշով։ Իսկ 2018թ․-ին զբաղեցնում էր 103-րդ տեղը՝ 0․56 ցուցանիշով։ Համեմատության համար նշենք, որ տարածաշրջանում հետ ենք մնում միայն Թուրքիայից՝ 23-րդ տեղում է, սակայն Վրաստանը՝ 80-րդ, Ադրբեջանը՝ 73-րդ, իսկ Իրանը 118-րդ տեղում են։
Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։
Ավելին՝ https://bit.ly/2CIIA87
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]