Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը։
Կատարված գիտակազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ելույթ ունեցավ ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանն ու ներկայացրեց ինստիտուտի ձեռքբերումները հաշվետու տարում, որոնց թվում՝
- գիտական հոդվածների 2 ժողովածու, 1 միջազգային գիտաժողովի ժողովածու, շուրջ 140 գիտական հոդվածներ, այդ թվում՝ 9 Scopus և Web of Science միջազգային շտեմարաններում ընդգրկված պարբերականներում,
- «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում» հաղթող են ճանաչվել 3 գիտաշխատողներ՝ Հովհաննես Ասատրյանը, Գևորգ Հարությունյանը և Մերի Մուրադյանը:
- 2 մենագրություն,
- ՌԴ Ֆինանսների նախարարության Գիտահետազոտական Ֆինանսական ինստիտուտի (Научно-исследовательский финансовый институт Министерства финансов Российской Федерации- НИФИ)–ի հետ կազմակերպել է թվով 3 առցանց Գիտական սեմինար–քննարկումներ,
- 2 միջազգային գիտաժողով.
- «Սոցիալ–տնտեսական զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում» խորագրով (ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոն),
- «Նոր միտումներ, ռազմավարություններ և կառուցվածքային փոփոխություններ. թվային փոխակերպում և կայուն զարգացում» խորագրով 9-րդ միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ (Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան՝ РУДН):
- ինստիտուտը կնքել է մի շարք համագործակցության պայմանագրեր,
- ինստիտուտի գիտական գործունեությունն իրենց էջերում պարբերաբար լուսաբանել են «Գիտություն» թերթը, Հանրային հեռուստաընկերությունը և այլք:
- Տեղի է ունեցել Էկոնոմիքս ԼԱԲ–ի պաշտոնական բացումը, որտեղ անցկացվել են թվով 12 գիտական-սեմինարներ լաբի անդամների կողմից, և ևս 5-ը` հրավիրված բանախոսների մասնակցությամբ։ Ինստիտուտի աշխատակիցների Excel ծրագրային փաթեթի գործնական գիտելիքների մակարդակի բարելավման նպատակով անցկացվել են համապատասխան դասընթացներ։
- Կատարվել և ավարտվել են 7 բազային և 1 թեմատիկ գիտահետազոտական թեմաներ։
Ամփոփիչ ելույթներով հանդես եկան ինստիտուտի գիտաշխատողներ, տ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Սարինյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Ս. Պապիկյանը, տնտեսագիտության թեկնածուներ Շ. Պողոսյանն ու Հ. Ասատրյանը։
Ինստիտուտի գիտքարտուղար, տ.գ.թ. Ե. Հակոբյանի կողմից ներկայացվեցին հաշվետու տարում ինստիտուտի ծավալած գիտակազմակերպչական գործունեության առանձնահատկություններն ու գալիք տարվա նպատակները, համաձայն որոնց՝
- նախատեսվում է շարունակական միջոցառումներ ձեռնարկել գիտական և, մասնավորապես, միջազգային շտեմարաններում ՝ Web of Science, Scopus, հոդվածների տպագրման ուղղությամբ,
- նախատեսվում է արդիականացնել ինստիտուտում հետազոտվող գիտական թեմաները,
- կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված ինստիտուտի հիմնադրման 70 ամյակին։
Ավելին՝ https://fb.watch/wrTMsceBIS/