ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ՌԴ Ֆինանսների նախարարության Ֆինանսների գիտահետազոտական ինստիտուտի (Научно-исследовательский финансовый институт Министерства финансов Российской Федерации- НИФИ) հետ համատեղ կազմակերպված սեմինար–քննարկումը, որի թեման էր “Влияние внешнеэкономических и внутренних шоков на экономику и бюджет. CGE-модели. DSGE- моделирование” :
Սեմինարին բացման խոսքով հանդես եկան ՌԴ Ֆինանսների նախարարության Ֆինանսների գիտահետազոտական ինստիտուտի «Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար» Ս.Ս. Լազարյանն ու ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն տ.գ.թ. Մ.Գ. Մանուչարյանը։
Սեմինարի ընթացքում ՌԴ Ֆինանսների նախարարության Ֆինանսների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներ Ն. Պիլնիկի, Ա. Զինչենկոյի և Ա. Վոտինովի կողմից ներկայացվեցին.
- Ընդհանուր հավասարակշռության մոդելների կիրառության նպատակները, մոդելների օրնակներն ու օրենքները,
- Ընդհանուր հավասարակշռության մոդելների դասակարգումն ու օգտագործման ձևերը, ոլորտների ուսումնասիրության համար նախատեսված CGE մոդելների էությունն ու ընդլայնման հնարավորությունները
- Երկրի և առևտրային միավորման միջև առևտրի ազատականացման հետևանքների գնահատումը (Ուզբեկստանի և ԵԱՏՄ-ի օրինակով)
- Տնտեսության և բյուջեի վրա շոկերի միջնաժամկետ ազդեցության ուսումնասիրության համար նախատեսված DSGE մոդելները, շոկերի տեսակներն ու մոդելավորման փուլերը
Սեմինարն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցեցին 2 ինստիտուտների ներկայացուցիչները։
Սեմինարի ավարտին ինստիտուտների ղակավարները հանդես եկան ամփոփիչ խոսքով ու մեկնաբանություններով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի, այդ թվում՝ սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման հարցերի շուրջ։