Հարգելի´ Գործընկերներ,
2023թ․գարնանը ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը կազմակերպում է գիտաժողով:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
- Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
- Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
- Տեսական հետազոտություններ և տնտեսագիտական մտքի պատմություն։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ․ փետրվարի 3-ը լրացնել մասնակցության հայտը (տե´ս հավելված 1), իսկ մինչև փետրվարի 10-ը editoreconomics.sci@gmail.com, info@economics.sci.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները (պարտադիր ուղարկել նշված 2 էլեկտրոնային հասցեներին)՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ (տե´ս հավելված 2)։ Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, որի արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի` «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածուի 2023թ-ի առաջին համարում, որն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ–ի համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում։ Գիտաժողովին մասնակցությունն ու նյութերի հրապարակումն անվճար է։
Հարցերի դեպքում կարող եք դիմել գիտահրատարակչական բաժնի պատասխանատու Անահիտ Մարկոսյանին՝ հեռ․ +37410-581-971 ներքին (104), հասցե՝ ք․ Երևան, 0015, Գր․ Լուսավորիչ 15, 2-րդ հարկ, 4-րդ սենյակ։
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտե
Հավելված 1․
ՀՀ ԳԱԱ Մ․ ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Ազգանուն, անուն, հայրանուն | |
Երկիր, քաղաք | |
Աշխատանքի վայրը (կազմակերպության լրիվ անվանումը) | |
Պաշտոնը | |
Գիտական աստիճանը, կոչումը | |
Բջջային հեռախոսը | |
Էլեկտրոնային հասցեն | |
Զեկուցման վերնագիրը | |
Զեկուցման լեզուն |
Հավելված 2․
Հոդվածի տեխնիկական պահանջները․
Հոդվածը պետք է ներկայացված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:
Աշխատանքների սկզբում պետք է ներկայացվեն հոդվածի անվանումը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի կենտրոն), հեղինակի/հեղինակների անունը, ազգանունը և հայրանունը (ԳԼԽԱՏԱՌԵՐՈՎ` հավասարեցումը` դեպի ձախ), գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ, կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, բջջային հեռախոս):
Աշխատանքը պետք է ներկայացվի B5 ձևաչափով, 10-15 էջի սահմանում:
Հոդվածի տեքստը պետք է գրված լինի Sylfaen տառատեսակով` թղթի եզրերից թողնելով 2 սմ հեռավորություն, տառաչափը՝ 11pt, 1.0 տողարանքով:
Հղումները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր էջի վերջում՝ տողատակում՝ շարունակական համարակալմամբ: Չի թույլատրվում հղումներ կատարել կեղծ ամսագրերին, լրատվական կայքերին, դասագրքերին և ուսումնա–մեթոդական ձեռնարկներին։ Խրախուսվում են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրատարաված հոդվածներին կատարվող հղումները։
Հղումները պետք է արտացոլվեն նաև հոդվածի վերջում ներկայացվող «Օգտագործված գրականության ցանկ» բաժնում, որտեղ յուրաքանչյուր սկզբնաղբյուր պետք է ներկայացվի բնագրի լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ այբբենական հերթականության։
«Օգտագործված գրականության ցանկ»–ին պետք է հաջորդի REFERENCES բաժինը, որտեղ գրականության ցանկի ռուսերեն և հայերեն լեզուներով աղբյուրները պետք է ներկայացվեն գրադարձված տարբերակով, իսկ անգլալեզու աղբյուրները` բնագրի լեզվով։ Լատինատառ գրադարձման (տրանսլիտերացման) համար այցելեք հետևյալ հղումներով՝ https://translit.cc/ և https://translit.cc/am/։
Հոդվածի վերջում պետք է տեղակայվեն համառոտագիրն (200-300 բառ) ու 8-12 բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (նշել նաև հոդվածի վերնագիրը, հեղինակի անունը, ազգանունը, գիտական աստիճանը և կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնն՝ ամբողջությամբ):
Հոդվածի և համառոտագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներ
Հոդվածը պետք է բաղկացած լինի հետևյալ պարտադիր բաժիններից.
Ներածություն, որում պետք է ներկայացված լինի հոդվածի արդիականությունը, նպատակը, խնդիրները և թեմայի ուսումնասիրվածության աստիճանը,
Գրականության վերլուծություն, որում պետք է ներկայացվի տվյալ թեմայի վերաբերյալ այլ հեղինակների մոտեցումները,
Մեթոդաբանություն, որտեղ պետք է ներկայացվեն այն մեթոդները, որոնցով իրականացվելու է հիմնական վերլուծությունը,
Վերլուծություն, որտեղ պետք է ներկայացվի հիմնական վերլուծությունը,
Գիտական նորույթ,
Եզրակացություն, որտեղ պետք է ներկայացվեն ստացված արդյունքները և դրանց կիրառման հնարավորությունը։
Համառոտագիրը ներկայացվում է 3 լեզուներով և պետք է բաղկացած լինի հետևյալ պարտադիր բաժիններից.
Հոդվածի արդիականությունը,
Նպատակը,
Խնդիրները,
Մեթոդաբանությունը,
Ստացված հիմնական արդյունքները,
Գիտական նորույթը,
Ստացված արդյունքների կիրառման հնարավորությունը։