ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի Գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրապետական գիտաժողովին`
նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր
Վ. Լ. Հարությունյանի ծննդյան 65-ամյակին, որը տեղի կունենա
2022թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 10։00–ին:
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ
(Մարշալ Բաղրամյան պող., 24, 2-րդ հարկ)

ԾՐԱԳԻՐ

Դեկտեմբերի 9-ին, ժ. 10։00 -13։00
1. Նիստի նախագահող
Բացման խոսք
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր՝ Յուրի Սուվարյան
2. Նախագահի խոսք
ՀՀ Նախագահ՝ Վահագն Խաչատուրյան

Ելույթներ

3. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԵՊՀ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր՝  Աշոտ Մարկոսյան
4. ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր՝ Դիանա Գալոյան
5. ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր՝ Հայկ Սարգսյան
6. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր՝ Աշոտ Մելքոնյան
7. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր՝ Ռոբերտ Սարինյան
8. ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տեխ.գ.թ.՝  Ստեփան Պապիկյան

Սուրճի ընդմիջում՝ 11։20 – 12։00 

Գիտական զեկուցումներ

9. «Կլիմայական գործոնի ազդեցությունը ՀՀ պարենային անվտանգության վրա», ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, առաջատար
գիտաշխատող, տ.գ.թ., դոցենտ՝ Մերի Մանուչարյան
10. «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հիմնախնդիրների քանակական գնահատումը», ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր
գիտաշխատող, ասպիրանտ՝ Հովհաննես Ասատրյան
11. «Աշխատաշուկայի զարգացման միտումները թվային տնտեսության պայմաններում», ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության
ղեկավար, ավագ գիտաշխատող, տ.գ.թ., Շողեր Պողոսյան
12. «Տնտեսական անվտանգության հիմնախնդիրներն ազգային անվտանգության համակարգում», ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր
գիտաշխատող՝ Արսեն Ըռքոյան

Զեկուցումների քննարկում և գիտաժողովի ամփոփում