Հանրապետական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին

[et_pb_section bb_built=”1″ inner_width=”auto” inner_max_width=”1080px”][et_pb_row][et_pb_column type=”4_4″ custom_padding__hover=”|||” custom_padding=”|||”][et_pb_text]

2018թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրապետական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին (1943-2018)։

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վ.Լ.Հարությունյանը, ով ներկայացրեց ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման ու զարգացման ընթացքը`

1940 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի երկրաբանական ինստիտուտի կազմում ձևավորվում է մի խումբ, որը կոչված էր մշակելու հանրապետության ջրային ռեսուրսների օգտագործման գլխավոր պլանի տնտեսագիտական մասը։ Այդ հիմքի վրա 1941 թվականին ստեղծվում է տնտեսագիտության սեկտոր, Խրիմլյանի ղեկավարությամբ, որը միավորում էր արդյունաբերության էկոնոմիկան, գյուղատնտեսության էկոնոմիկայի և աշխարհագրության խմբերը։ Դա հանրապետությունում տնտեսագիտական բնույթի հետազոտություններ իրականացնող առաջին կառույցն էր, որը 1943թ. ընդգրկվում է Հայկական ՍՍՀ նորաստեղծ գիտությունների ակադեմիայի կազմում։

1955թ. տնտեսագիտության սեկտորը վերակազմավորվում է տնտեսագիտության ինստիտուտի, որի տնօրեն է նշանակվում Մարուխյանը` սկզբնավորելով վերջինիս տարեգրությունը, իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո ինստիտուտը անվանակոչվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Քոթանյանի անվամբ։ Ինստիտուտում այդ տարիներին կատարվող աշխատանքներն էլ հիմնականում վերաբերել են ճյուղային տնտեսության հարցերին։

1960թ. ինստիտուտի տնօրեն է նշանակվում Արտաշես Առաքելյանը, ում տնօրինության տարիներին ինստիտուտի գործունեությունը ստանում է ծրագրային ուղղվածություն և լույս են տեսնում բազմաթիվ մենագրություններ Արտաշես Առաքելյանի, Միքայել Քոթանյանի, Ռադիկ Միրզոյանի, Գևորգ խանիկյանի, Բենիամին Եղիազարյանի, Արա Մխիթարյանի, Շավարշ Մարգարյանի, Վլադիմիր Խոջաբեկյանի, Նորայր Մանասերյանի և այլոց ջանքերով։

2007-ից ինստիտուտի տարեգրության մեջ սկսվում է մի նոր շրջափուլ, երբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացնում տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ճյուղային տարբեր ենթակայության (ՀՀ ֆինանսների ու գյուղատնտեսության նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության) երեք գիտահետազոտական ինստիտուտները՝ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ և կառավարման ու տնտեսական բարեփոխումների ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել և միացնել կեսդարյա գիտական կենսագրություն ունեցող «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Միացյալ ինստիտուտի տնօրինությունը ստանձնում է Վլադիմիր Հարությունյանը։

Ամփոփելով միացյալ ինստիտուտի տասնամյա գիտակազմակերպչական գործունեությունը՝ կարող ենք փաստել, որ.

  1. Հրապարակվել են`
  • Գիտական հոդվածների թվով 19 ժողովածու` նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին.
  • 105 գիրք (գիտահետազոտական աշխատանք).
  • 1585 գիտական հոդված, որից 231-ը` միջազգային հանդեսներում։
  1. Ինստիտուտի 2 երիտասարդ գիտաշխատողներ պաշտպանել են դոկտորական ատենախոսություն։
  2. Ինստիտուտի 154 հայցորդ ու ասպիրանտ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, որից 7-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։
  3. Ինստիտուտի գիտաշխատողներից մեկի մենագրությունն արժանացել է Մ.Գոշի անվան 1-ին, մյուսինը` 2-րդ կարգի մրցանակի։
  4. Ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից մեկի գիտահետազոտական աշխատանքը 2013թ. ճանաչվել է լավագույն գիտական աշխատանք։
  5. Ինստիտուտի 3 գիտաշխատողներ դարձել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի կրկնակի հաղթողներ (Աշոտ Բայադյան, Վլադիմիր և Դավիթ Հարությունյաններ):
  6. Հիշատակության է արժանի նաև ինստիտուտի եռալեզու էլեկտրոնային կայքը, որում բաց մատչելիությամբ տեղադրվում են ինստիտուտի հրատարակած հոդվածների և գրքերի էլեկտրոնային տարբերակները։ Կայքում տեղադրված են վերջին տարիներին ինստիտուտի հրատարակած շուրջ 500 հոդվածների և ավելի քան 40 գրքերի էլեկտրոնային տարբերակները: Կայքը զարգացնելու վերջնական նպատակն է այն վերածել հայ տնտեսագիտական հանրության համար տեղեկատվություն ստանալու և մտքեր փոխանակելու միասնական հարթակի:
  7. Ինստիտուտի գիտակազմակերպչական գործունեության վերջին տասնամյակը կարելի է գնահատել որպես «պատվավոր տարեգրություն», որը բնութագրվում է գալիք սերունդներին թողնվող հիշարժան հետազոտություններով, ինչպիսիք են, օրինակ.
  8. «Ազգային տնտեսություն: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական հետագիծը 2007-2017) եզրակացություններ, կիրառական առաջարկություններ» շուրջ 500 էջանոց գիրք-ժողովածուն։ Սա ժողովածու է, որի նմանը չկա ո՛չ գիտական, և ո՛չ էլ բուհական համակարգում: Ի դեպ ժողովածուում արտացոլված կիրառական առաջարկությունները յուրաքանչյուր տարի ներկայացվել են ՀՀ կառավարությանը: 2008թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը ինստիտուտի առաջարկությամբ օրենսդրական նախաձեռնությամբ հարց է բարձրացրել ԱԺ–ում, և 2009թ. հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքը և «Հաստատագրված վճարների մասին» օրենքի առանձին դրույթներ: Իսկ առանձին կիրառական առաջարկություններ իրենց արտացոլումն են ստացել ՀՀ կառավարության որոշումներում և ընդունված ռազմավարական փաստաթղթերում:
  9. Ռոբերտ Սարինյանի և Վլադիմիր Հարությունյանի հեղինակած «Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը. գիտակենսագրական հանրագիտարան» երկու հատորով) աշխատությունը, որն իր տեսակով եզակի է հանրապետությունում բոլոր մասնագիտությունների գծով:
  10. Տնտեսագիտության ինստիտուտի 2006-2016թթ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքների մասին ստվարածավալ շուրջ 574 էջ) հաշվետվությունը:
  11. Վլադիմիր Հարությունյանի և ուրիշների հեղինակած «Հարկեր և հարկագանձում» շուրջ 600 էջանոց աշխատությունը:
  12. Միջգիտակարգային հետազոտություններ իրականացումը կապված ցեղասպանության նյութական կորուստները գնահատելու և փոխհատուցելու հարցերի հետ, և դրանց հրապարակումը թվով 3 գրքերի ձևով:

Վերջին 10–ամյակում հիշատակության են արժանի ինստիտուտի հետազոտողներ Աշոտ Բայադյանի, Վլադիմիր Հարությունյանի, Ռոբերտ Սարինյանի, Սերգեյ և Էդուարդ Ղազարյանների, Տիգրան և Դավիթ Հարությունյանների, Հրաչիկ Ավագյանի և այլոց գիտական հրապարակումները, որոնց էլեկտրոնային տարբերակները տեղադրված են ինստիտուտի էլեկտրոնային կայքում։

Ինստիտուտը վերջին 10-ամյակում նախապատրաստել և հրատարակել է «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտական հոդվածների թվով 19 ժողովածուներ:

Փաստենք նաև, որ ինստիտուտի հետազոտական աշխատանքների կիրառական արդյունքների և առաջարկությունների նպատակայնությունն ու գործնականությունն ավելացնելու նպատակով փոխվել է բազային թեմաներ ընտրելու մոտեցումը, և վերջին տարիներին դրանք բոլորը բխեցվում են ՀՀ կառավարության ծրագրի ելակետային դրույթներից: Այս մոտեցումը կշարունակվի նաև առաջիկայում:

Վերջին տասնամյակում տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատողների գիտական գործունեության նշանաբանն է դարձել  Հովհաննես Թումանյանի այն հայտնի մտքերը, որ`

Չկա մի ցավ արևի տակ….

Որ չունենա գիտությունը նրան մի դեղ կամ դարման

Գիտությունը լույս էարքաաշխարհ իջած երկնքից,

Ճարեր ունի քաղածքամած ամեն հանքից ու տունկից,

Ետ է բերում նա մեռելին հոգեվարքից իր վերջին»:

Իսկ վերջում ցանկանում եմ հավելել, որ տնտեսագիտության օինստիտուտի համար ընթացիկ տարին բացառիկ է, քանի որ լրացավ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակը` տարելից, որը մեծ հանդիսությամբ նշվեց Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում: Հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և շատ երկրների ազգային ակադեմիաների նախագահներ՝ մասնավորապես ՌԴ–ի, Բելառուսի, Ուկրաինայի, Անգլիայի, Սլովակիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ղըրղըզստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, ովքեր բարձր գնահատեցին ՀՀ ԳԱԱ ավանդը համաշխարհային գիտության զարգացման գործում:

Տնտեսագիտության ինստիտուտը սույն 20-րդ հանրապետական գիտաժողովը նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին:

Քվանտային ֆիզիկայի հիմնադիր Մաքս Պլանկը մի առիթով նկատել է, որ ինքը սկզբում ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը, սակայն հետագայում թողել է այն, քանի որ իր իսկ խոսքերով «այն շատ բարդ էր»:

Հանրապետությունում լուծվում են սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներ:

Պետք է համաձայնել, որ հանրապետության տնտեսության և տնտեսագիտության մեջ առկա խնդիրները ավելի շատ են, քան դրանց լուծումները: Հետևաբար, շարունակվելու է ծանր մնալ հետազոտող տնտեսագետների պատասխանատվության բեռը: Հետաբար ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը շատ անելիքներ ունի:

Այս պատվավոր ամբիոնից ցանկանում եմ փաստել, որ ինստիտուտի գիտական անձնակազմը լուրջ ձեռքբերումներ է ունեցել ՀՀ ԳԱԱ 75-ամյա տարելիցի տարում, ինչը կարձանագրվի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ առաջիկայում հրապարակվելիք հաշվետվություններում։

Ավելորդ չեմ համարում շնորհակալություն հայտնել քվանտային ֆիզիկայի հիմնադիր Պլանկի բնորոշմամբ այդ բարդ մասնագիտությունը, այսինքն` տնտեսագիտությունը ընտրած անձանց, այսինքն Ձեզ բոլորիդ Ձեր մասնակցության ու ներկայության համար:

Այսքանը, շնորհակալություն:

Զեկուցումներով հանդես եկան տ.գ.թ. Հ.Ա.Մարկոսյանը, (Միջուկային էներգետիկայի ապագան ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների համատեքստում),  տ.գ.թ., դոցենտ Ք.Յու.Բաղդասարյանը (Տրանսֆերային գնագոյացման մեխանիզմները օֆշորային գոտիներում վերահսկվող գործարքների վերլուծության համատեքստում), տ.գ.թ. Լ.Ն.Սարգսյանը (ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված  ՀՀ արտահանման ընդլայնման հնարավորությունների և դրանց փաստացի արձանագրած միտումների համեմատական վերլուծություն), տ.գ.թ. Ս.Ա.Դալլաքյանը (Նորամուծական տնտեսության զարգացումը կլաստերացման համատեքստում), տ.գ.թ. Մ.Գ.Մանուչարյանը (Վարկավորման նշանակությունը ՀՀ ագրարային ոլորտի զարգացման գործում և դրա բարելավման ուղիները), տ.գ.թ. Տ.Ս.Փարսադանյանը (Ոչ ռեզիդենտների հարկման մեխանիզմները ՀՀ ում (շահութահարկ, ԱԱՀ)), տ.գ.թ. Հ.Ս.Մարգարյանը (ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման շարժընթացի վերլուծությունը), տ.գ.թ. Շ.Պ.Պողոսյանը (Բարձր տեխնոլոգիաները ՀՀ ինովացիոն տնտեսության համակարգում), տ.գ.թ. Ա.Վ.Խաչատուրյանը (Նոր տնտեսական քաղաքականության անհրաժեշտության  մասին), ասպիրանտ Տ.Վ.Շահինյանը (ՀՀ բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գնահատումը ծախս–արդյունք մեթոդի կիրառմամբ), հայցորդ Ա.Մ.Կյուրեղյանը (ՀՀ տնտեսության զարգացման գերակայությունները գործարար միջավայրի բարելավման համատեքստում) և հայցորդ Լ.Մ.Պետրոսյանը (Բնակչության կենսամակարդակի բարելավման ուղիները ստվերային տնտեսության նվազեցման համատեքստում)։

Գիտաժողովի նյութերը հրապարակվել են ժողովածուի տեսքով, որի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել կայքի հրապարակումներ բաժնից։

[/et_pb_text][et_pb_gallery _builder_version=”4.4.5″ gallery_ids=”1765,1768,1771,1774,1777,1780,1783,1786,1789,1792,1795″ show_title_and_caption=”off” hover_overlay_color=”rgba(255,255,255,0.9)” box_shadow_horizontal_image_tablet=”0px” box_shadow_vertical_image_tablet=”0px” box_shadow_blur_image_tablet=”40px” box_shadow_spread_image_tablet=”0px” text_shadow_horizontal_length=”text_shadow_style,%91object Object%93″ text_shadow_horizontal_length_tablet=”0px” text_shadow_vertical_length=”text_shadow_style,%91object Object%93″ text_shadow_vertical_length_tablet=”0px” text_shadow_blur_strength=”text_shadow_style,%91object Object%93″ text_shadow_blur_strength_tablet=”1px” title_text_shadow_horizontal_length=”title_text_shadow_style,%91object Object%93″ title_text_shadow_horizontal_length_tablet=”0px” title_text_shadow_vertical_length=”title_text_shadow_style,%91object Object%93″ title_text_shadow_vertical_length_tablet=”0px” title_text_shadow_blur_strength=”title_text_shadow_style,%91object Object%93″ title_text_shadow_blur_strength_tablet=”1px” caption_text_shadow_horizontal_length=”caption_text_shadow_style,%91object Object%93″ caption_text_shadow_horizontal_length_tablet=”0px” caption_text_shadow_vertical_length=”caption_text_shadow_style,%91object Object%93″ caption_text_shadow_vertical_length_tablet=”0px” caption_text_shadow_blur_strength=”caption_text_shadow_style,%91object Object%93″ caption_text_shadow_blur_strength_tablet=”1px” pagination_text_shadow_horizontal_length=”pagination_text_shadow_style,%91object Object%93″ pagination_text_shadow_horizontal_length_tablet=”0px” pagination_text_shadow_vertical_length=”pagination_text_shadow_style,%91object Object%93″ pagination_text_shadow_vertical_length_tablet=”0px” pagination_text_shadow_blur_strength=”pagination_text_shadow_style,%91object Object%93″ pagination_text_shadow_blur_strength_tablet=”1px” box_shadow_horizontal_tablet=”0px” box_shadow_vertical_tablet=”0px” box_shadow_blur_tablet=”40px” box_shadow_spread_tablet=”0px” vertical_offset_tablet=”0″ horizontal_offset_tablet=”0″ z_index_tablet=”0″ show_pagination=”off” posts_number=”12″ /][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]