Լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր Տ.Հարությունյանի «Հարկային քաղաքականության և հարկային վարչարարության կատարելագործման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիրքը:
Գրքում առաջին անգամ ամբողջական ձևով դիտարկվում են տնտեսության զարգացման և կարգավորման հարկային լծակների ձևավորման և կիրառման տեսական և մեթոդաբանական հիմքերն ու դրանց ձևավորման առանձնահատկությունները և հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հիմնահարցերը, ինչպես նաև այդ համատեքստում հարկային օրենսգրքի նախագծի ունենալիք դերն ու նշանակությունը: Մենագրությունում առաջադրված մոտեցումներն ու տրված լուծումները և ՀՀ-ում դրանց կիրառումն օգտակար կարող են լինել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների կողմից համապատասխան քաղաքականության և հայեցակարգերի մշակման, կատարելագործման և իրականացման ուղղությամբ, այդ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, տնտեսագետ-գիտնականների, ասպիրանտների և մասնագիտական բուհերի ուսանողների համար: