Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի անձնակազմի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը։

[et_pb_section admin_label=”section”]
[et_pb_row admin_label=”row”]
[et_pb_column type=”4_4″][et_pb_text admin_label=”Text”]

2019թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի անձնակազմի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը։

Ժողովին ներկա էին ինստիտուտի անձնակազմի 43 անդամներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Յու.Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար Հ.Քոչարյանը։

Ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտ. գիտ. դոկ., պրոֆ. Վ.Լ Հարությունյանը ներկայացրեց ինստիտուտի գործունեության գիտակազմակերպչական գործունեության արդյունքները, հաշվետու տարվա ձեռքբերումները, ապագա անելիքների իր տեսլականը և մարտահրավերները։ Ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտ. գիտ. դոկ., պրոֆ. Վ.Լ Հարությունյանի զեկուցումը ներկայացվում է ստորև.

Հաշվետու ժողովի հարգելի մասնակիցներ,

Տարեկան հաշվետվությունը ոչ միայն ղեկավարի, այլ ամբողջ կոլեկ­տիվի հաշվետվությունն է ժողովի մաս­նակից­նե­րին, քանի որ ինստիտուտի ձեռքբերումները միայն ղեկավարինը չեն, այլ ամ­բողջ կոլեկտիվինը։ Այդ իսկ պատճառով 2019 թվականի հաշվետվությունը կառուցել եմ սովորականից տարբերվող սկզբունքով: Կատարած աշխատանքների ուրվագիծը զուգորդել եմ ինստիտուտի և իմ գիտակազմակերպչական գործունեության, ինչպես նաև անցած ուղու հետ:

Իսկ այժմ ինստիտուտի և իմ գիտակազ­մա­կերպ­չա­կան գործունեու­թյան մասին, որոնք միմյանցից անբաժան են սկսած 2006 թվա­կանից, երբ ես ընտրվեցի ինստիտուտի տնօրեն։

Սկսեմ Մարգարեական հայտնի ճշմարտությամբ. «Ով ականջներ ունի լսելու՝ թող լսի, ով, որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի:

Իսկ այժմ ներկայացնեմ ինստիտուտի ու իմ գիտակազմակերպ­չական գործունեությունը։

Ի՞նչ է արել ինստիտուտը և ինստիտուտում աշխատած յուրաքանչյուր անձ անցած տարիների ընթացքում և հաշվետու տարում կարող են մանրամասն ծանոթանալ տնտեսա­գի­տական հանդեսի 17-րդ համարում, որը հրատարակվել է 10 օր առաջ 173 օրինակ և ուղարկվել է 106 հասցեատերերի (այդ թվում` ՀՀ վարչապետին, փոխվարչապետներին, ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ ԱԺ Նախագահին, փոխնախա­գահ­ներին, ՀՀ ԱԺ հանձնաժողովների նախագահներին, ՀՀ ԳԱԱ ղեկավարու­թյանը և նախագահության անդամներին, Հայագիտական և հասարա­կա­կան գիտությունների բաժանմունքի ինստիտուտներ, ՀՀ և ԼՂՀ ԲՈՒՀ-եր և գրադարաններ: Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է նաև ինստիտուտի էլեկտրոնային կայք էջում (economics.sci.am):

Եվ այսպես, անդրադառնամ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստի­տուտի գիտակազ­մակերպ­չական գործունեության առանձնահատկու­թյուն­ներին, այսինքն՝ այնպիսի ձեռքբերումներին, որոնք քչերին է հա­ջողվում: Այդ առանձնահատկությունները հետևյալներն են.

  1. Ինստիտուտը իր գործունեության բոլոր տարիներին կատարել է օրենքով իր վրա դրված առաքելությունը և յուրաքանչյուր տա­րի կիրառա­կան առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությա­նը, որոնք ամբողջացվել և ըստ հեղինակ­ների իրենց արտացոլումն են ստացել 2017 թվականին հրատարակված 504 էջանոց ժողովածուում, որն իր ձևի ու բովանդակության մեջ եզակիներից մեկն է հանրապետությունում։ Այն վերնագրված է՝ «Ազ­գային տնտեսություն. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հե­տա­զո­տական հետագիծը (2007-2017թթ), եզրակացու­թյուն­ներ, կիրառա­կան առաջարկություններ»:
  2. Ինստիտուտն իր գործունեության բոլոր տարիներին կազմակերպել և անց­կացրել է հանրապետական գիտաժողովներ «Սոցիալ-տնտեսական զարգաց­ման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով, որոնք տեղա­դրված են ինս­տիտուտի էլեկտրոնային կայք էջում և այն էլ ոչ մեկ անգամ:
  3. Ինստիտուտի երիտասարդ և ավագ սերնդի ակտիվ գիտաշխատող­ները պարբերաբար մասնակցել են գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպ­ված մրցույթներին և դարձել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների եռակի հաղթողներ՝ Աշոտ Բայադյանը, Վլադիմիր և Դավիթ Հարությունյանները։
  4. Ինստիտուտի գիտական գործունեությունը իրենց էջերում պարբե­րաբար դրական լույսի ներքո լուսաբանել են հանրապետական շատ թեր­թե­ր՝ «Հայկական ժամանակը», «Հրապարակը», «Ազգը», «Գիտությունը» և այլք:
  5. Ինստիտուտում վերացված են ընտ­րանքային օրերով աշխատանքի ներ­կա­յանալու խորհրդային արատավոր պրակտիկան, ինստիտուտում աշ­խա­տանքի ներկայանում են առավոտյան ժամը 930-ին և ավարտում են 1630-ին, իսկ առանձին դեպ­քե­րում կոլեկտիվն աշխատում է նաև շաբաթ օրերին, որի արդյունքում էր, որ 2018 թվա­կանին ինստիտուտը հրապարակումների քանակով (գրքեր և հոդ­ված­ներ) Հայագիտության և հասարակական գիտությունների բա­ժանմունքում զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնա­կանը: Դրա արդյունքում էր, որ անձնակազմի անդամներին` ըստ կատարված աշխատանքի արդյունավետության՝ որպես շահա­դրդում, ինստիտուտի տնտեսված գումարների հաշվին վճարվել է պարգևա­վճար։
  6. Ինստիտուտում իսպառ բացակայում են բյուրոկրատական քաշքշուկ­ները` կապված ինչպես աս­պի­րանտուրայի ընդունելության, նախապաշտ­պա­նու­թյան ու պաշտպանության, այնպես էլ թեկնածուական մինիմում­ների քննությունների հանձնման գործընթացների հետ։ Այստեղ գոր­ծում է «Եթե լավ է ինստիտուտի հա­մար, ուրեմն լավ է նաև մեզ համար» սկզբունքը։ Ամեն ինչ արվում է տեղին և ժամանակին համապատասխան: Թեկուզ այն, որ տնտեսագիտության ինստի­տուտը պետական այն եզակի կառույցներից է, որը ծանոթանալով շրջակա մի­ջա­վայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում և ELARD ընկերության 2000 էջանոց զեկույցում ներկայացված ծախսերի տնտեսա­կան գնահա­տա­կանի վերաբերյալ 2000 էջանոց նյութերին սահմանված 5-օրյա կարճ ժամ­կետում ներկայացրել է հիմնավոր եզրակացություն։
  7. Ինստիտուտը ՀՀ ԳԱԱ համակարգի եզակի ինստիտուտտներից է, որն ունի բարվոք աշխատան­քային պայմաններ: Այն արձանագրել է նաև hetq.am կայքը։
  8. Տնտեսագիտության ինստիտուտը վերջին տարիներին բազային թե­մաների ընտրությունը կատարում է հիմքում ունենալով ՀՀ կառավարու­թյան գոր­ծունեության ծրագիրը, որն ավելի արդիական է դարձնում ինս­տիտուտի հե­տա­զոտական աշխատանքները։
  9. Ինստիտուտն առաջինն էր հանրապետությունում և մինչ օրս միա­կը գիտական ու բուհա­կան համակարգերում, որ արձագանքելով ժամանակի պա­հանջներին, կազ­մա­կերպեց և անցկացրեց «Տնտեսական հեղափոխու­թյունը» խորա­գրով հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին ՀՀ վար­չա­պետը, կառավարության անդամները և ՀՀ ԳԱԱ նախագահու­թյան անդամները: Ասեմ, որ նմանատիպ գիտաժողով նա­խա­պատրաստում է անց­կաց­նել նաև 2020 թվականի մայիսին և ունենալու է հետևյալ խորագիրը «Տնտեսական հեղափոխություն. դրա գործարկումը աշխարհում և ՀՀ-ում», որտեղ ներկայացվելու է տնտեսական հեղափոխությունների իրականացման օտարերկրյա փորձը աշխարհի 21-22 երկրներում և դրանց կիրարկման հնարավորությունները ՀՀ-ում:
  10. Ինստիտուտի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են գիտու­թյան պետական կոմիտեի կողմից հայտարարվող ներպետական և միջազգային մրցույթ­նե­րին, որի արդյունքում տարբեր մրցույթների հաղթողներ են ճա­նաչ­վել ինստիտուտի գիտաշ­խատողներ Գայանե Հարությունյանը և Լիլիթ Սարգսյանը:

Զուտ 2019 թվականի տարվա հաշվետվության կտրվածքով փաստեմ, որ կատարել և ավարտել ենք 7 գիտահետազոտական թեմա, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրի ելակետային դրույթներից:

Ընդ որում `

  1. Իմ և Ռոբերտ Սարինյանի ղեկավարած թեմաներն ավարտված և տպագրված են գրքի տեսքով, իսկ Լիլիթ Սարգսյանի, Հայկ Մարկոսյանի, Քրիստի­նե Բաղդասարյանի, Սվետլանա Դալլաքյանի և Մերի Մանուչար­յանի ղեկավարած հետազոտական աշխատանք­նե­րը գրքի տեսք կստանան 2020 թվականի 1-ին եռամսյակում, երբ ավարտենք տպագրու­թյան մրցույ­թը։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականին ինստիտուտը հրատարակել է՝

65 տեղական հոդված

125 արտասահմանյան հոդված

12  գիրք։

Ինստիտուտում աշխատանքների հրապարակության հետ կապված որևէ դժվարություն չկա: Բոլոր արժանի աշխատանքները տպագրվում են:

Հարգելի գործընկերներ.

Եթե հիշում եք ինստիտուտի 2017-2022թթ. զարգացմանը նվիրված իմ ծրագ­րային ելույթում, որը ներկայացրել եմ 2017թ. ապրիլի 20-ի ՀՀ ԳԱԱ նախագա­հու­թյան նիստում իմ տնօրեն ընտրվելու ժամանակ խոստացել եմ կոլեկտիվում իրա­կանացնել երիտասարդացման գործընթաց այն հիմնավո­րում­ներով, որ երիտասարդությանը բնորոշ է՝

  • թարմությունն ու աշխատասիրությունը,
  • մտքի ճկունությունը,
  • աշխատունակության և արտադրողականության բարձրացումը,
  • լեզուների և համակարգչային տեխնիկայի իմացությունը,
  • դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու ձգտումը։

Ահա սրանք են այն շահադրդիչ բաղադրիչները, որոնք «պարտադրում» են ինձ առավել երիտասարդացնել ինստիտուտի աշխատակազմը՝ նամա­նավանդ, որ ինստիտուտի աշխատավարձի ֆոնդը այսուհետ ձևավորվելու է ըստ հրա­պարա­կումների և այն էլ հեղինակավոր ամսա­գրե­րում։ Սա մրցակցություն է, և բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Այդ մրցակցությանը կարող են դիմանալ երիտասարդ տարիքի նպատակասլաց անձնավորությունները։ Այս համատեքստում ես շատ եմ կարևորում և ի պաշ­տոնե պարտավոր եմ առաջնահերթություն տալ ինստիտուտի ապա­գային։ Եվ պատահական չէ, որ ս/թ նոյեմբերի 26-ի գիտաժողովի բոլոր 12 զեկուցողները երիտասարդներ էին՝ այն էլ մինչև 35 տարեկան, որոնց էլ պատկանում է ինստիտուտի ապագան:

Հաշվետու տարում ինստիտուտի կարևորագույն ձեռքբերումների շարքին եմ դասում հետևյալները.

  1. Ինստիտուտի գիտական ձեռքբերումները զգալիորեն հանրայնացվել են` 1) մամուլում հաղորդումների, 2) հրատա­րակ­ված աշխա­տանքները համապատասխան մարմիններին հասցեական ուղարկելու ձևերով, որոնք բարձրացրել են ինստիտուտի ճանաչելիությունը։
  2. Արդիականացվել է ինստիտուտի. 1) համակարգչային տեխնիկան, 2) բա­րե­­լավ­վել է աշխատողների աշխատանքային պայմանները, 3) շենքում տնտե­սա­գի­տու­թյան ինստիտուտը միակն է, որտեղ բոլոր աշխատակից­ները ապահովված են ժամանակակից համակարգիչներով, 4) բոլոր սեն­յակներում տեղադրված են օդորա­կիչ­ներ, 6) բոլոր սենյակներում տեղադրված են եվրապատուհաններ ու ավտոնոմ ջեռուցման համակար­գեր։ Այս բո­լորը հաճելի են դարձնում աշխատա­վայ­րում աշխատելը և բարձրացնում աշխա­տանքի արտադրողակա­նու­թյունը։
  3. Ինստիտուտում շարունակվում է բարձր մակարդակի վրա մնալ աշխա­տան­քային կարգապահությունը։
  4. Տարեցտարի բարելավվում է հրատարակչական գործի արդյունավե­տու­թյունը։
  5. Ինստիտուտը շարունակել է նախորդ տարիների ավանդույթը և կա­տարել է իր պատմական և օրենսդրական առաքելությունը, այսինքն` կիրառական առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը։

Իսկ ի՞նչ ենք ծրագրավորում իրականացնել 2020-2022 թվականներին, այսինքն՝ իմ հետագա պաշտոնավարության ընթացքում.

1) շարունակել խորացնել թվարկված 5 ուղղություններով իրականացվող աշխա­տանքները,

2) ակտիվացնել աշխատանքներն ինստիտուտի աշխա­տողներին դրամա­շնորհային և առաջին հերթին արտասահման­յան ծրագրերում ընդգրկվածության ուղղությամբ,

Իսկ այժմ գիտակազ­մակերպ­չական և աշխատանքային գործունեության իմ փորձի մասին, որը օգտակար կարող է լինել կոլեկտիվի երիտասարդ աշխատակիցների համար։

  1. Ես իմ հետազոտական գործունեության ընթացքում ինձ ամենագետ տնտեսագետ չեմ հա­մարել և նույնը խորհուրդ կտամ երիտասարդներին: Ես՝ հարկայինի և ֆինանս­ների մասնագետ եմ: Իմ պրակտիկ աշխա­տանքային գործունեու­թյան զգալի մասն անցկացրել եմ հենց այդ ոլորտներում: Եվ երբ 2004 թվականին ՀՀ ՖԷՆ տնտեսագիտա­կան հետազոտությունների ինստիտու­տում (ոչ պաշտոնա­կան անվանումը Ադոն­ցի ինս­տիտուտ) դոկտորական ատե­նա­խո­սու­թյուն պաշտպանելուց հետո հավա­տարիմ իմ մասնագիտական կոչմանը ղեկավարել եմ ատենախոսու­թյուն­ներ բացառապես հար­կա­յին և ֆինան­սական թեմաներով: Տարբեր ոլորտներում (ֆինանսական, հարկային, բանկային և արտադրական) տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելով (տես նշվածը), ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ պաշտոնը մարդու խելքն ու մտահորիզոնը չի ավելաց­նում, այլ մեծացնում է նրա ենթակաների ու հնազանդվողների թիվը: Խոսքս ուղղում եմ ինստիտուտի երիտասարդներին, ովքեր համոզված եմ 5-10 տարի հետո բարձր պաշտոններ կզբաղեց­նեն:
  2. Ես որպես ընտրված տնօրեն եղել եմ և շարունակում եմ մնալ.
    • արդարամիտ, որը դրսևորվել է պարգևատրումների, աշխատակիցների աշ­խա­­տանքային պայմանների բարելավման ու անձնական դիմում-խնդրանք­նե­րին ընդառաջելու հարցերում: Առանց այդ սկզբունքի ան­հնար կլիներ 2007 թվականին երեք ինստիտուտների վերակազ­մավորման ժամանակ առանց բողոքների շուրջ 200 հոգու կրճատման արդյունքում օպտիմալացնել աշխատակազմը:
    • Եղել եմ հավասարապես պահանջկոտ բոլորի և առավելապես ինքս իմ նկատմամբ թե՛ աշխատանքի արդյունավետության, և թե՛ աշխատան­քա­յին կարգապահու­թյան առումով:
    • Իմ ելույթները միշտ եղել են բաց ու հրապարակային, լինի դա ինս­տի­տուտի տարեկան հաշվետվությունների, թե նախագահության ծրագրա­յին ելույթների ժամանակ:
  3. Հավելեմ նաև, որ իմ գիտակազմակերպչական և աշխատանքային գործունեության ընթացքում 3 անգամ մասնակցել եմ ընտրությունների:

Առաջին անգամ Լոռվա ձորերում 1990թ., թե 1991թ. Գերագույն խորհրդի պատ­գամավորի ընտրություններում և պարտվել եմ Հրանտ Մաթևոս­յանին:

Երկրորդ անգամ 1993թ. Երևանի քաղխորհրդի գործկոմի նստաշրջա­նում դրել եմ իմ թեկնածությունը, Երքաղգործկոմի ֆինանսական վարչության պետի պաշտոնում ընտրվելու համար և 101 պատ­գա­մավորի ձայնից ստացել եմ 99 ձայն, որն ինձ շատ է պարտավորեցրել և այդ պաշտոնում աշխատել եմ նվիրումով: Աշխատավայրում գտնվել եմ առավոտյան ժամը 8.30-ից մինչև ժամը 23.00 կամ 24.00՝ չտեսնելով անգամ երե­խաներիս: Այդ տարիներին ես ամբողջ պատասխանա­տվությամբ իմ վրա էի վերցրել Երևան քաղաքի բյուջեն կազմելու ողջ պատասխանա­տվությունը: Եվ երբ ուշ ժամերին իմ սանիկը զանգահարում էր և ինձ էր հարցնում՝ 3 տարեկան դուստրս պատասխա­նում էր. «Տանը չէ, բյուջե է կազմում»: Աղջկաս այդպիսի հաճախակի պատասխան­ների պատճառով սանիկս աղջկաս սկսեց բյուջե անվանել:

Երրորդ անգամ 2010թ. մասնակցել եմ ՀՀ ԳԱԱ թղթակիցանդամի ընտրություններին և 24 հնա­րա­վոր ձայնից ստացել եմ 22-ը և ընտրվել եմ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, որն ինձ պարտավորեցրել է և փորձում եմ աշխատել նվիրու­մով: Վկան՝ իմ հրապարակած 1) 21 գրքերն են ու 115 հոդվածները, 2) ՀՀ կառավարությանը ուղարկած թվով 9 կիրառական առա­ջարկություն­ներն են, որոնցից երկուսը ՀՀ կառավարության կողմից բարձրացվել են օրենքի մակարդակի: 3) Չորս անգամ դարձել եմ «Ար­դյունավետ գիտաշ­խատող» մրցույթի շահառու: 4) Գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար (ձևակեր­պումը վերցված է ՀՀ Նախագահի հրամանագրից) հանրա­պետության Նախագահի կողմից պարգևատրվել եմ «Մովսես Խորենացի» մեդալով:

Վերոնշյալները հիշատակում եմ բացառապես ինստիտուտի երիտա­սարդ աշխատակիցների համար՝ համոզված լինելով, որ նրանք 5-10 տարի հետո զբաղեցնելու են ընտրովի պաշտոններ և հիշելու են տնտեսագի­տության ինստիտուտը:

Այսքանը՝ շնորհակալություն:

Մնացած թեմաների գծով ստացված արդյունքները և գիտական հրապարակումները կներկայացնեն թեմաների ղեկավարները։

Բազային թեմաների շրջանակներում կատարված հետազոտությունների հիմնական արդյունքները ներկայացրեցին թեմաների ղեկավարներ Լ.Ն.Սարգսյանը (Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետևանքների գնահատումը և հետագա հնարավոր զարգացումները), Ք.Յու. Բաղդասարյանը (Միջազգային հարկային հարաբերությունների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում), Ս.Ա. Դալլաքյանը  (Բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների գործունեության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում),  Մ.Գ. Մանուչարյանը (Վարկավորման դերը ՀՀ ագրարային ոլորտի զարգացման գործում և դրա բարելավման ուղիները)։

Գրադարանի գործունեության տարվա ամփոփումը ներկայացրեց գրադարանի վարիչ Ն.Ավագյան։

Ելույթ ունեցան նաև ինստիտուտի աշխատակիցներ Ա.Զատիկյանը և Ռ․Սարինյանը, Գ.Հարությունյանը, Գ.Բախշյանը, Ս.Թորգոմյանը:

Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նախագահող ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յու.Սուվարյանը։

Առաջարկվեց ինստիտուտի գործունեությունը գնահատել լավ։ Բաց քվեարկությամբ առաջարկն ընդունվեց միաձայն։

Առաջարկվեց նաև ընդունել կոլեկտիվի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովի որոշում։ Բաց քվեարկությամբ միաձայն ընդունված որոշման մեջ ամփոփվեցին ինչպես ստացված արդյունքները, այնպես էլ գալիք տարվա առաջնահերթ անելիքները։

[/et_pb_text][/et_pb_column]
[/et_pb_row]
[/et_pb_section]