ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովը, որին հրավիրված էր տնտեսագիտական ողջ հանրությունը։ Գիտաժողովի նպատակն էր արծարծել ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները’ բացառապես երիտասարդ գիտաշխատողների շուրթերով։