[et_pb_section fb_built=”1″ admin_label=”section” _builder_version=”3.22″][et_pb_row admin_label=”row” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”][et_pb_column type=”4_4″ _builder_version=”3.25″ custom_padding=”|||” custom_padding__hover=”|||”][et_pb_text admin_label=”Text” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat” hover_enabled=”0″]
Հայաստանի Հանրապետությունը վերջին 3 տարվա ընթացքում «Տնտեսական ազատության ինդեքսով» (Index of Economic Freedom 2020) զբաղեցրել է լավագույն դիրքը՝ ապահովելով 34-րդ հորիզոնականը, մեկ տարվա ընթացքում բարելավելով իր դիրքը 13 կետով։
- 2018-ին զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը
- 2019-ին՝ 47-րդ հորիզոնականը
- 2020-ին՝ 34-րդ հորիզոնականը
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը գտնվել է անհամեմատ ավելի բարձր դիրքերում։ Համեմատության համար նշենք, որ
- Ղազախստանը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը,
- Ղրղզստանը՝ 81-րդ հորիզոնականը,
- Բելառուսը՝ 88-րդ հորիզոնականը,
- Ռուսաստանը՝ 94-րդ հորիզոնականը։
Տնտեսական ազատության ինդեքսը գնահատվում է ըստ 10 գործոնների: Դրանք են՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը, կոռուպցիայից ազատությունը, հարկաբյուջետային ազատությունը, կառավարության ծախսումները, գործարարության ազատությունը, աշխատանքի ազատությունը, դրամավարկային ազատությունը, առևտրի ազատությունը, ներդրումների ազատությունը և ֆինանսական ազատությունը:
Անհրաժեշտ է նշել, որ այս անգամ ամենաբարձր գնահատականները եղել են հարկային բեռի, պետական ծախսերի, բիզնեսի ազատության և ազատ առևտրի գծով, իսկ ամեացածրը՝ սեփականության իրավունքի, դատական համակարգի արդյունավետության և կառավարության ամբողջականության գծով։
Այդ ինդեքսի գնահատման համար կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման համակարգ, ընդ որում` բարձր գնահատականը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին: «Հերիթիջ» հիմնադրամը դիտարկվող երկրները, տնտեսական ազատության ինդեքսներին համապատասխան, դասակարգում է հինգ խոշոր կատեգորիաների: Այսպես, 80% և ավելի ինդեքս ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70.0-79.9%` «հիմնականում ազատ», 60.0-69.9%` «չափավոր ազատ», 50.0-59.9%` «հիմնականում ոչ ազատ», 50%-ից ցածր` «ճնշված» երկրներ:
Հայաստանի տնտեսական ազատությունը գնահատվել է 70,6 միավոր, ապա այն համարվում է «հիմնականում ազատ» երկիր։
Աղբյուրը՝ https://www.heritage.org/index/pdf/2020/book/index_2020.pdf
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]