ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտը՝ ի դեմս տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Դ.Վ. Հարությունյանի, և Պոլոցկի պետական համալսարանը, ի դեմս ռեկտորի` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օ. Ա. Ռոմանովի, ստորագրել են համագործակցության պայմանագիր։
Ընդունելով միջազգային համագործակցության մեծ նշանակությունը` կողմերը պարտավորվում են.
- նպաստել ակադեմիական շարժունակության կազմակերպմանը,
- կազմակերպել համագործակցություն բարձր որակավորում ունեցող գիտնականների պատրաստման ոլորտում,
- Համատեղ գիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա հրապարակել գիտական աշխատանքներ` միջազգային ճանաչում ունեցող «Scopus» և «Web of science» շտեմարաններում ընդգրկված պարբերականներում, և այլն։