ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ ՊՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ «Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ» գիտական ուղղության ղեկավարի թափուր տեղի համար։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան մասնագիտությամբ գիտական աստիճան, գիտական գործունեություն ղեկավարելու և գիտական կադրեր պատրաստելու հմտություններ և փորձառություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- գրավոր դիմում,
- երկու լուսանկար՝ 3×4 չափսի,
- աշխատանքային գրքույկի պատճենը,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
- տեղեկանք մշտական բնակության վայրից,
- գիտական աշխատությունների ցանկը,
- բնութագիր վերջին աշխատավայրից,
- զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով` Երևան, Գր. Լուսավորչի 15, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ (կադրերի բաժին), հեռ. 54-86-72