Սույն թվականի հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտում էին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանն ու մշակութային կցորդ Նաթան Օսթինը։
Հյուրերը ծանոթացան ինստիտուտի գործունեությանը, նորաբաց Էկոնոմիքս Լաբ-ի ստեղծման պատմությանն ու առաքելությանը։
Ներկայացվեցին ինստիտուտի համագործակցությունները, ձեռքբերումներն ու ապագա փոխգործակցություններից ակնկալվող արդյունքները
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինստիտուտի և ԱՄՆ գիտակրթական հաստատությունների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները