Հարգելի՛ գիտական համայնք, սիրելի՛ գործընկերներ
Շնորհավորում եմ ձեզ Գիտության օրվա կապակցությամբ: Այսօր մենք նշում ենք այն բոլոր կարևոր ձեռքբերումները, որոնք ձևավորում են մեր ներկան և կառուցում ապագան: Հատկապես մեր՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի համար, գիտությունն ունի առանձնահատուկ դեր։ Տնտեսագիտությունը ոչ միայն տեսական գիտություն է, այլև գործիք, որը թույլ է տալիս հասկանալ և վերլուծել սոցիալ-տնտեսական գործընթացները, ձևավորել կայուն զարգացման ուղիներ։
Այս տոնական օրը կարևոր հնարավորություն է գիտության նվիրյալների համար, վերարժևորելու այն նվաճումները, որոնք իրականացրել են տարիների ընթացքում, ինչպես նաև գնահատելու այն ազդեցությունը, որը գիտությունն ունի հասարակության և մարդկության առաջընթացի վրա։
Ցանկանում եմ որպեսզի մեր ինստիտուտը հանդիսանա նորարարությունների և հայտնագործությունների կենտրոն, որտեղ մեր համատեղ աշխատանքը հնարավորություն կտա լուծելու բարդագույն խնդիրները և զարգացնելու այն ուղղությունները, որոնք ապագա սերունդներին կտան նոր հորիզոններ։
Գիտությունը միշտ եղել է և կլինի հիմնաքար հասարակության առաջընթացի համար։ Մենք հպարտ ենք մեր աշխարհասփյուռ գիտական համայնքով, որն ամեն օր իր աշխատանքով նպաստում է տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացմանը։ Ձեր բոլորի նվիրվածությունը, հետազոտական հետաքրքրությունը և սերն աշխատանքի հանդեպ հենասյունն են այն հաջողությունների, որոնք թույլ են տալիս մեզ հաղթահարել մարտահրավերները և հասնել անսպասելի արդյունքների։
Մեր ինստիտուտը հպարտ է իր գիտաշխատողներով, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով ապահովում են որակյալ հետազոտություններ։
Տնտեսագիտական հետազոտությունները կարևոր են հատկապես այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ տնտեսական կայունությունն ու նորարարությունները հենվում են գիտության վրա։ Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, նոր գաղափարների և համառության համար:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտության օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ, ստեղծագործական հաջողություններ և նոր բացահայտումների անսպառ ցանկություն։