Ներակադեմիական միջգիտակարգային համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի Էկոնոմիքս Լաբ–ում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը:
Սեմինարի նախաձեռնողներն էին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի միջազգային կապերի և գիտության հանրայնացման պատասխանատու, կիրառական լեզվաբանության բաժնի պրակտիկաների ղեկավար, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանն ու ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի արտաքին կապերը և Էկոնոմիքս Լաբ–ը։
Սեմինարը կազմակերպվել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի, ինչպես նաև ՀՀ Միջազգային գիտակրթական կենտրոնի ուսանողների համար։
Նպատակը միջգիտակարգային կապերի ամրապնդումն էր, թեման` «Վիճակագրական գործիքների կիրառումը հումանիտար գիտություններում»։
Սեմինարավարը ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի արտաքին կապերի պատասխանատու, գիտաշխատող Արսեն Ըռքոյանն էր, ով մասնակիցներին ներկայացրեց.
- Ինչպե՞ս աշխատել բնական` զարգացող տվյալների հետ (երբ և ինչպես կարելի է հարաբերական ավարտության բերել),
- Ինպե՞ս աշխատել ստատիկ տվյալների հետ,
- Ինչպե՞ս գտնել օրինաչափությունը և բացառությունը ստացված տվյալներում,
- Ինչպե՞ս ամբողջացնել արդյունքն ու կատարել եզրահանգումներ։
Սեմինարն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ ավարտին ձեռք բերվեցին փոխադարձ, շարունակական համագործակցության պայմանավորվածություններ