Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ տ․գ․դ․ պրոֆեսոր Վ․Լ Հարությունյանի անվան տնտեսագիտության լսարանի բացումը

Հոկտեմբերի 18-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի երջանկահիշատակ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ․գ․դ․, պրոֆեսոր Վ․Լ. Հարությունյանի անվան տնտեսագիտության լսարանի բացումը։

Լսարանն անվանակոչվել էր դեռևս 2024թ․ մայիսին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի  գիտխորհուրդի որոշմամբ, որից հետո նրա որդի տ․գ․դ․ Դավիթ Հարությունյանի հովանավորությամբ լսարանը ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է։

Բացմանը ներկա էին տ․գ․դ․ Դավիթ Հարությունյանը, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն  տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը, տ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը և Վլադիմիր Հարությունյանի այրին։ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհակալական խոսք հայտնեց հովանավոր Դավիթ Հարությանին և կարևորեց  մասնագիտական լսարանների ստեղծումը։  Ելույթներ հնչեցին նաև Վլադիմիր Հարությունյանի կյանքի և գործունեության մասին։

Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ տ․գ․դ․ պրոֆեսոր Վ․Լ Հարությունյանի անվան տնտեսագիտության լսարանի բացումը