Այսօր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսությունը երիտասարդ տնտեսագետների հայացքով» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ. դոցենտ Մերի Գագիկի Մանուչարյանը։ Որին հաջորդեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Միքայելի Սուվարյանի ողջույնի խոսքը…
Երիտասարդ գիտաշխատողները հանդես եկան հետևյալ զեկույցներով`
– Արսեն Սլավիկի Ըռքոյան, կրտսեր գիտաշխատող – Առողջապահության տնտեսագիտության զարգացման անհրաժեշտությունը ՀՀ-ում
– Գևորգ Արամի Հարությունյան, ավագ գիտաշխատող, տ.գ.թ. Աշխատաշուկայի փոխակերպման որոշ ասպեկտները ինտերնետի ներթափանցման պայմաններում (Հայաստանի օրինակով)
– Մերի Համբարձումի Մուրադյան, կրտսեր գիտաշխատող – Թվայնացման գնահատման մեթոդաբանական մոտեցումները և դրանց տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում
– Դավիթ Արմենակի Պետրոսյան, կրտսեր գիտաշխատող, Ֆինտեխ նորարաությունը և ֆինանսական կայունությունը
– Տաթևիկ Վազգենի Շահինյան, գիտաշխատող, տ.գ.թ. Ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիրներն ու հեռանկարները ՀՀ-ում
– Գևորգ Հովիկի Մարտիրոսյան, կրտսեր գիտաշխատող, տ.գ.թ. – Հարկային բեռի ազդեցությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վրա
– Մարիամ Վարդանի Պողոսյան, կրտսեր գիտաշխատող – Արհեստական բանականությունը տնտեսական զարգացմանը նպաստող գործոն
– Արշակ Հարությունի Վարժապետյան, կրտսեր գիտաշխատող — Թոքենացված վճարամիջոցներով գործառնությունների ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա