Շրջանառության մեջ են դրվում Դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ​՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին:
Դիմերեսներ՝ ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։
 
Դարձերեսներ՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:
 
Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյան (դարձերեսներ):
Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում: