2019թ. մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը Ակադեմիայի նիստերի կլոր դահլիճում կազմակերպել էր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխության միամյակին։ Գիտաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը, կառավարության անդամներ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական անձնակազմը, լրագրողներ, հյուրեր։