Ըստ ԱՄՀ-ի՝ համաշխարհային տնտեսության անկումը 2020թ․ կկազմի – 4․9
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարների» ապրիլյան կանխատեսման մեջ նշել էր, որ 2020թ․ տնտեսության անկումը կկազմի -3.3%: Իսկ 2020թվականի հունիսյան կանխատեման մեջ արձանագրել է, որ համաշխարհային տնտեսություը կունենա -4.9 % անկում։ Ինչը 1․9 տոկոսային կետով ցածր է ապրիլյան կանխատեսումից, իսկ հետո տեղի կունենա մասնակի վերականգնում՝ 5,4 տոկոս աճով 2021 թվականին։
Որպես այս ամենի հետևանք 2021 թվականին ՀՆԱ-ն կլինի մոտ 6½ տոկոսային կետով ցածր, քան կանխատեսվել էր 2020թ․ հունվարին՝ COVID-19 համվարակից առաջ։ Նշված կանխատեսումները ենթադրում են, որ այս ճգնաժամի հետևանքով երկու տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությունը կունենա ընդհանուր առմամբ ավելի քան 12 տրիլիոն դոլարի կորուստ:
Ավելին՝ https://www.imf.org/en/Publications/WEO/Issues/2020/06/24/WEOUpdateJune2020