[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած կիրառական առաջարկությունները 2008-2020թթ. ընթացքում գիրքը, 248 էջ ծավալով:Այն տպագրվել է տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Գրքի գիտական խմբագիրներն են` տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը և տնտեսագիտության թեկնածու Լիլիթ Սարգսյանը: Որպես գրախոսներ հանդես են եկել տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը և տնտեսագիտության թեկնածու,դոցենտ Քրիստինե Բաղդասարյանը:
Ժողովածուում ամփոփվել են ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում 2006-2020թթ. ընթացքում Վլադիմիր Հարությունյանի կողմից կատարված հետազոտական աշխատանքները,որոնցից բխող կիրառական առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը: Դրանք արդիական են և կարող են օգտակար լինել ՀՀ գործող և ապագա կառավարությանը ռազմավարական տարբեր խնդիրներ լուծելու համար:
Հարկ է նշել,որ այդ առաջարկություններից շատերը այս կամ այն չափով օրենսդրական ուժ են ստացել: Առաջարկությունները կիրառման դեպքում կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը,անվտանգության ամրապնդմանը և բնակչության բարեկեցության բարձրացմանը:
Գիրքը կարդացվում է հետաքրքրությամբ և կարող է օգտակար լինել ոչ միայն օրենսդրական հարցերով զբաղվող ղեկավարների,այլ նաև տնտեսագետների և ուսանողների համար: Կարդալ ավելին
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]