Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածների ժողովածու-2021

[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column type=”4_4″ _builder_version=”4.4.5″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]

Լույս է տեսել  ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի  անվան տնտեսագիտության  ինստիտուտի «Սոցիալ-տնտեսա­կան զարգաց­ման արդի հիմնա­խնդիր­­ները ՀՀ–ում» (գիտական հոդվածների ժողո­վա­ծու -2021), 390 էջ ծավալով։ Ժողովածուի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը։ Ժողովածուում տեղ գտած հոդվածները բազմաոլորտ են և ընգրկում են գիտական չորս ուղություններ.

  1. մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ,
  2. տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
  3. ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
  4. տեսական հետազոտություններ և տնտեսագիտական մտքի պատմություն։

 Բոլոր հոդվածները իրենց մեջ պարունակում են  գիտական նորույթներ, որոնք ըստ էության կազմում են ժողովածուի սերուցքը և կիրառական նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար։

 Ժողովածուում ներկայացված գիտական հոդվածները և, մասնավորապես, գիտական  նորույթները հնարավորություն են ստեղծում համակարգային լուծում տալու տնտեսությունում առաջացած հիմնախնդիրներին։

Ժողովածուն գիտական ուղեցույց է  հանդիսանում  իշխանության օրենսդիր  և գործադիր մարմինների, տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների, գիտաշխատողների, ասպիրանտների, հայցորդների և բուհերի դասախոսական անձնակազմի համար։

Կարդալ ավելին` https://economics.sci.am/wp-content/uploads/2021/09/Gitazhoghov-2021-09-08-TPARAN-.pdf

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]