[et_pb_section fb_built=”1″ _builder_version=”4.4.5″][et_pb_row _builder_version=”4.4.5″][et_pb_column _builder_version=”4.4.5″ type=”4_4″][et_pb_text _builder_version=”4.4.5″ hover_enabled=”0″]
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ներկայցուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և այլ աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպման։
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչության ներկայացուցիչների քննարկման առանցքում էր: Ծրագրի նպատակն է գնահատել Հայաստանում մասնագիտական պահանջարկի և առաջարկի միջև առկա և պոտենցիալ խզումը, կանխատեսել այդ խզման վերացման կամ նվազեցման համար մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ ըստ ոլորտների, և հաշվարկել թիրախային ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստման ծախսը պետության համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքներում փորձում են ներգրավել այն կառույցներին, որոնք կարող են ապահովել գործընթացի արդյունավետությունը. մասնավորապես ընդգծել է ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դերը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ասպիրանտական տեղերի հատկացման, այդ գործընթացի արդյունավետության ուսումնասիրման և բարձրացման, մրցակցային դաշտի ուժեղացման խնդիրներին:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոշակի առաջադրանքների հիման վրա ուսումնասիրել դաշտը, գնահատել կարիքներն ու պահանջարկը և շարունակական հանդիպումների միջոցով ապահովել գործընթացի արդյունավետությունը:
Ավելին՝ https://escs.am/am/news/9354
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]