Սույն թվականի դեկտեմբերի 19-ին մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Կազմակերպված միջոցառումների շրջանակում մի շարք անձիք պարգևատրվեցին հոբելյանական հուշամեդալներով։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հուշամեդալով պարգևատրվեց նաև ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տ.գ.դ., պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը։ Պրոֆեսոր Սարինյանը հեղինակ է 200-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների։
Նշենք, որ պորֆեսոր Սարինյանը նախկինում պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով(1983թ.), «Մովսես Խորենացի» մեդալով(2003թ․) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե հուշամեդալով(2008թ․)։
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի աշխատակազմը սիրով շնորհավորում է Ռոբերտ Սարինյանին՝ մաղթելով երկարակեցություն ու բեղուն գրիչ։