«Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ժողովածուն  գրախոսվող գիտական պարբերական է, որը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կողմից  2007թվականից սկսած։

Գիտական պարբերականիառաքելությունն է տպագրել գիտական արժեք ունեցող, արդիական, կիրառական, օրիգինալ հետազոտություններ նվիրված առավելապես ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների տարբեր ասպեկտների ու դրսևորումների ուսումնասիրությանը։

Գիտական պարբերականում տպագրվում են հետազոտություններ հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով․

  1. Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
  2. Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
  3. Ծառայությունների ոլորտի զարգացման և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
  4. Տնտեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն

Գիտական պարբերականը տպագրվում է տարեկան երկու անգամ, տպագրման համար ընդունվում են հոդվածներ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Բոլոր հոդվածները անցնում են կույր գրախոսում, որի ընթացքում անանուն երկու մասնագետներ գրախոսում են աշխատանքը, և վերջինիս արդյունքներով խմբագիրը որոշում է կայացնում հոդվածի տպագրության արժանիության վերաբերյալ։ Պարբերականում գիտական հոդվածների տպագրությունը անվճար է։ Հրապարակված բոլոր հոդվածները հասանելի են անվճար հիմունքներով ընթերցելու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար:

Գիտական պարբերականի  միջազգային ստանդարտ համարակալման համարանիշն է ISSN 1829-4324, իսկ 2023 թվականին ամսագիրը ինդեքսավորվել է CrossRef միջազգային մատենագիտական համակարգում, և հրապարակվող հոդվածները կրում են թվային օբյեկտների նույնականացման համարանիշ (DOI):