Ինստիտուտը զբաղեցնում է 2 կիսահարկ և 657,9 մ2 տարածք (անհատույց օգտագործման իրավունքով), որը բաղկացած է 23 աշխատասենյակներից (ներառյալ ղեկավար անձնակազմի զբաղեցած սենյակները), ունի 42 աշխատակից, որից 30-ը գիտաշխատողներ են, իսկ 12 սպասարկող անձնակազմ է, 3-ը ղեկավար անձնակազմ (01.12.2019թ. դրությամբ)։

  • Ինստիտուտում անցկացված է ավտոնոմ ջեռուցման համակարգ։
  • Սենյակների գերակշռող մասում տեղադրված է օդորակիչ։
  • Բոլոր գիտաշխատողները, օպերատորները, ինստիտուտի ղեկավարու­թյունը, գլխ. հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, տնօրենի գործավարը ապահովված են որակյալ համակարգիչներով։
  • Ինստիտուտն ապահովված է ինտերնետային կապով։
  • Ինստիտուտի գրադարանի թվով 2378 գրքերը ամբողջապես թվայնացված են։
  • Ինստիտուտի բոլոր աշխատասենյակները ապահովված են կախիչներով (նախատեսված սենյակներում տեղավորված մարդկանց վերարկուների համար)` համապատասխան հայելիներով։
  • Բոլոր աշխատակիցներն ունեն առանձնացված համակարգչային սե­ղան­ներ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում նրանց աշխատանքային գործունեությունը։
  • Ինստիտուտի աշխատանքային երկրորդ հարկում տեղադրված է հայ­տարարությունների տախտակը և գրքերի ցուցափեղկը, որտեղ ցուցա­դրվում է ինստիտուտում հրապարակված գրքերի մեկական օրինակը։
  • Ինստիտուտի աշխատանքային 2-րդ հարկում է գտնվում նաև ինստի­տու­տի արխիվը։
  • Կապիտալ վերանորոգված են ինստիտուտի 1-ին և 2-րդ հարկերում տեղակայված սանհանգույցները, ինչպես նաև երկու հարկերում տեղադրված են եվրոպատուհաններ, որոնք ջերմամեկուսիչ են դարձնում սենյակները` հատկապես ձմռան ամիսներին։
  • Ինստիտուտն 1-ին հարկում ունի նաև լսարանային մեծ սենյակ, որտեղ անցկացվում են ընդհանուր ժողովները, խորհրդակցություն­նե­րը և գիտաժողովները։
  • Ինստիտուտում հետազոտական գործունեության համար ստեղծված է նորմալ աշխատանքային և մարդկային մթնոլորտ։
  • Ինստիտուտում ակտիվորեն ընթանում է կոլեկտիվի երիտասար­դաց­ման գործընթաց։ Բավական է նշել, որ 2018-2019թթ. աշխատանքի են ընդունվել 19, որից մինչև 35 տարեկան թվով 13 աշխատա­կիցներ։ Այս գործընթացը կշարունակվի նաև հետագայում։ Կշարունակվի նաև ինստիտուտի գիտական գործունեության լուսաբանումը մամուլով։ Կշարունակվի նաև ինստիտուտի գիտաշխատողների կողմից հոդվածաշարների ակտիվ հրապարակումը արտասահմանյան գրախոսվող հանդեսներում, որոնց արդյունքները կամփոփվի տարեկան ընդհանուր ժողովում։
  • Լուրջ ձեռքբերում է ինստիտուտի եռալեզու էլեկտրոնային կայքի առկայությունը, որտեղ տեղադրված են ինստիտուտում հրապարակված գրքերը, ինչպես նաև ինստիտուտի ղեկավարության (տնօրեն, փոխտնօրեն, գիտքարտուղար, բաժինների վարիչներ, թեմաների ղեկավարներ) կենսա­գրու­թյունները, որոնք պատկերացում են տալիս ինստիտուտի ամբող­ջական գիտական ներուժի մասին։
  • Ինստիտուտի 2-րդ հարկի միջանցքում տեղադրված է ուղեգորգ։