ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2024-2025 ուս.տարվա ասպիրանտուրայի ընդունելություն` հեռակա ուսուցմամբ, անվճար հիմունքներով։ ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվել է 1 (մեկ) տեղ` Ը.00.02-«Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 13-ը  ներառյալ (ժ.10.00-16.00): ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (Մ.Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ) ասպիրանտուրայի բաժին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել https://www.isec.am կամ զանգահարել
060-62-36-01 հեռախոսահամարով: