Այսօր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երկար սպասված Էկոնոմիքս Լաբ-ի բացումը:
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը՝ ներկայացնելով Լաբ-ի առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Տիկին Մանուչարյանը նշեց, որ Էկոնոմիքս Լաբ-ի ստեղծման գործում մեծ է երեիտասարդ գիտնականների ներդրումը, որոնցից վեցը հանդես են գալիս որպես Էկոնոմիքս Լաբ-ի խորհրդի անդամներ։ Ելույթում ներկայացվեց կազմակերպչական և տեխնիկական աշխատանքերը համակարգող աշխատակիցներին և դասընթաց-քննարկումների հայտերի ընդունման ու անցկացման կարգն ու ժամկետները։
Տնօրեն Մերի Մանուչարյանի խոսքին հաջորդեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների
բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանի ողջույն խոսքը, ով հաջողություններ ու նորանոր գիտական ձեռքբերումներ մաղթեց Էկոնոմիքս Լաբ-ին և երիտասարդներին։
Վերջում խոսքը փոխանցվեց Լաբ-ի խորհրդի անդամներին, ովքեր ներկայացրին առաջիկա դասընթաց-քննարկումների թեմատիկ ուղղվածությունը, ժամանակացույցն ու մասնակցության կարգը։