ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի գրադարանը աչքի է ընկնում տնտեսագիտական գրականության պատկառելի ծավալով՝ 2019թ.-ի դրությամբ գրադարանում առկա է 9196 միավոր գրականություն, պարբերաբար համալրվում է ոլորտին առնչվող նորագույն աշխատություններով, ինչպես նաև ատենախոսություններով և սեղմագրերով: Համագործակցելով ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի հետ ինստիտուտի գրադարանը իրականացնում է էլեկտրոնային գրադարանի ստեղծման աշխատանքներ “Evergreen” ծրագրի շրջանակներում: