Տնօրեն` 2022-2023թթ․
Ծնվել է 1985թ. փետրվարի 26-ին Երեւանում։ 2001թ. ավարտել է Երեւանի թիվ 88 դպրոցը եւ նույն տարում ընդունվել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 2006թ.՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան ու նույն թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան եւ 2008թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն (հարկային քաղաքականության գծով)՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, այնուհետեւ հեղինակել է «Հարկեր եւ հարկագանձում» (ք.Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010թ., 600 էջ), ինչպես նաեւ «Գործարարության ծավալման տնտեսական խթանները ՀՀ-ում» (ք.Երեւան, Արեգ հրատարակչություն, 2007թ., 174 էջ) մենագրությունները։ 2013թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ Ավարտել է Ֆլետչերի իրավաբանական եւ դիվանագիտական դպրոցը (ԱՄՆ, ք.Բոստոն, 2009)։ Հեղինակ է 80 գիտական հոդվածների (այդ թվում միջազգային) եւ 3 մենագրության։ Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների՝ «Ազատ շուկա, ազատ մարդ ու ազատ միտք» (Վրաստան, 2007), «Համաշխարհային կապիտալիզմ եւ անձնական ազատություն» (Ուկրաինա, ք.Ալուշտա, 2007), «Ավստրիական տնտեսագիտական դպրոցը եւ դրա դերը ժամանակակից տնտե-սագիտության մեջ» (ԱՄՆ, ք. Նյու Յորք, 2009), «Ձեռնարկությունների կառավարումը Կովկասյան երկրներում» (Ճապոնիա, ք.Սապպոռո, 2009) թեմաներով։ ՀՀ Հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ է, ինչպես նաեւ ասոցիացիայի խորհրդի անդամ է, ինչպես նաեվ ներքին աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: Գործարարների միության տնտեսական հանձնաժողովի անդամ: Ունի աուդիտորի եւ հաշվապահի որակավորման լիցենզիաներ։ Սովորել է Ֆլետչեռի անվան իրավաբանության եւ դիվանագիտության դպրոցում (ԱՄՆ, Բոստոն):
2004թ. աշխատել է «ԱՍՔ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ,
2005-2007թթ. աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում` որպես հարկային խորհրդատու,
2007-2011թթ. «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ընկերությունում` որպես ավագ հարկային խորհրդատու,
2011-2013 թվականը նույն ընկերությունում աշխատում է որպես հարկային եւ իրավաբանական բաժնի մենեջեր,
2013թվականից աշատում է Գրանտ Տորոնտոն Ընկերության հարկային եվ հաշվապահության բաժնի ղեկավար (գործընկեր),
2022թ-ի հունիսից մինչ 2023թ․ ապրիլ՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն: Դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Հայաստանում ֆրանսիական համալսարաններում, իսկ ներկայումս դասավանդում է Հայաստանում ամերիկյան համալսարանում։
2023թ․ ապրիլից մինչև օրս՝ BostonGene բիոտեխնոլոգիական ընկերության կառավարաման տնօրեն։