[et_pb_section fb_built=”1″ admin_label=”section” _builder_version=”3.22″][et_pb_row admin_label=”row” _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat”][et_pb_column type=”4_4″ _builder_version=”3.25″ custom_padding=”|||” custom_padding__hover=”|||”][et_pb_text _builder_version=”4.4.5″ background_size=”initial” background_position=”top_left” background_repeat=”repeat” hover_enabled=”0″]
2020 թ․ հոկտեմբերի 14-15 Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտը Մոսկվայում կազմակերպել է III միջազգային գիտա-գործնական գիտաժողով «Մեծ Եվրասիա. Զարգացման և համագործակցության ազգային և քաղաքակրթական ասպեկտները» խարագրով: Գիտաժողովն անցկացվում է Տնտեսագետների միջազգային միության և Գիտական ու ճարտարագիտական հասարակական ասոցիացիաների միջազգային միության մասնակցությամբ:
Գիտաժողովի նպատակն է քննարկել և բացահայտել Մեծ Եվրասիայի երկրների սոցիալ-տնտեսական և նորարարական-տեխնոլոգիական զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության ռազմավարությունն ու մեխանիզմները, ժամանակակից պայմաններում տեղի ունեցող ինտեգրման և կազմալուծման գործընթացները, միջազգային տնտեսական, նորարարական և տեխնոլոգիական ոլորտում առկա արդյունքները և հեռանկարները:
Գիտաժողովի կազմկոմիտեի մեջ ընդգրկված է նաև ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող տ․գ․դ, Գ․Ա․ Վահանյանը։
Գիտաժողովին զեկուցումով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան ՏԻ գիտաշխատողներ` Գ. Ա. Վահանյանը, Լ.Ն.Սարգսյանը, Մ․ Գ. Մանուչարյանը,
Բ․Վ․ Գաբրիելյան։
[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]